Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայաստանը ինքն է հրաժարվել անօդաչուների դեմ պայքարի ռուսական համակարգերից

topcor.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «հակահարձակողական» գործողության մեկնարկից հետո շատերն են նկատել, որ հայերը չունեն ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համակարգեր երկնքում գերակայող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար: Դա պայմանավորված է եղել նրանով, որ Երևանը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հրաժարվել է Մոսկվայի առաջարկած համակարգերից, որոնք կարող էին համարժեքորեն դիմակայել ԱԹՍ-ների սպառնալիքին: Այս մասին YouTube-ի «Կապիտալ» ալիքի եթերում պատմել է «Կոմերսանտ» հրատարակչության ռուսաստանյան քաղաքական սյունակագիր Մաքսիմ Յուսինը: Լրագրողը նշել է, որ համապատասխան համակարգերը Հայաստանի տարածք են հասցվել Ռուսաստանից, սակայն մնացել են պահեստներում «քանի որ պետք չեն եկել» և չեն օգտագործվել:

«Իրազեկ մարդիկ ասում են, որ Մոսկվան Երևանին է մատակարարել այն ամենը, ինչը խնդրել է Փաշինյանը և կարելի է կռահել, որ խոսքը ակնհայտորեն իսրայելական և թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցների մասին է»,- հստակեցրել է նա: Բացի այդ, ռուսներն անմիջապես առաջարկել են նաև կարգավորման միջնորդական ծառայություններ, բայց Հայաստանի ղեկավարը իրավիճակը հասցրել է կրիտիկական կետի: Յուսինը բացատրել է, որ Մոսկվան «ոչ պաշտոնական մակարդակով» նեղացած է Փաշինյանից, քանի որ  չի հասկանում, թե ինչու է նա այդպես արել: Դրանից հետո լրագրողը,  շարադրել է այդ ամենի մի քանի վարկած հղում կատարելով իր աղբյուրներին: Ըստ նրա` բանիմաց մարդկանցից ինքը լսել է, որ հակամարտության գրեթե երկրորդ շաբաթվանից Մոսկվան առաջարկել է համաձայնվել ինչ-որ հստակ ավելի լավ պայմանների, քան այն, ինչ ստացել է Երևանը արդյունքում և լուրեր են շրջանառվում, որ նա (Փաշինյանը) մերժելուց առաջ խորհրդակցել է իր արևմտյան ընկերների հետ, և նրանք նրան ասել են, որ չհամաձայնվի դրան:

Ըստ մեկ այլ վարկածի, որը չի հակասում առաջին վարկածին, Փաշինյանը վստահել է հայ զինվորականների լավատեսական զեկույցներին, բայց Ռուսաստանը, որը ուշադիր հետևում էր իրադարձությունների զարգացմանը ղարաբաղյան ճակատում, իրավիճակը պարզել էր բավական արագ, և հետևաբար, փորձել էր նվազագույնի հասցրել հայերի վնասը կյանքի կոչելով խաղաղապահ նախաձեռնությունը: Ռուսաստանը շահագրգռված չէր Լեռնային Ղարաբաղի անկմամբ և այդ տարածաշրջանից հայերի արտագաղթով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

website by Sargssyan