Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նոր հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ չի կարծում, թե պատերազմի դադարի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարցը լուծվել է առանց ԱՄՆ ու Ֆրանսիայի մասնակցության: Նա նշել է, որ հաշվի են առնվել Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների ունեցած դիրքորոշումները: Լավրովը նաև ակնարկել է, որ կա ՌԴ նախագահի հաջողության հանդեպ որոշակի խանդ: Ըստ էության՝ ԱՄՆ ու Ֆրանսիան նոյեմբերի 9-ից ի վեր ակնարկում են, որ Ռուսաստանը գնացել է Թուրքիայի հետ անջատական համաձայնության: Ռուսաստանն ի պատասխան ակնարկներ է անում, որոնց իմաստը հետևյալն է՝ դուք մեզ թողել եք ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դեմ մենակ, մենք էլ պայմանավորվել ենք:

Փաստացի Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Թուրքիայի վրա ազդեցության մի շարք լծակներ ունեին՝ Արցախի դեմ ագրեսիա թույլ չտալու համար: Թե ինչու այն չեն օգտագործել, հատկապես Միացյալ Նահանգները, այլ հարց է: Միևնույն ժամանակ հարց է, թե արդյոք միջուկային տերություն Ռուսաստանը չէր կարող ինքը կանգնեցնել պատերազմը: Մոսկվան սակայն ակնարկում է, թե ինչու ձեզ կարելի է խաղալ Թուրքիայի հետ, իսկ ինձ՝ ոչ: Այդ ամենի զոհը դարձել է Հայաստանը: Այստեղ, իհարկե, կա հայկական քաղաքական դասի եւ հետխորհրդային շրջանի իրար հաջորդող վերնախավերի հսկայական պատասխանատվությունը, ինչի մասին խոսվել է տարիներ ի վեր, այդ թվում հնարավոր հետևանքների նախազգուշացումով:

Փոխարենը, արձագանքը եղել է հարցերն ու հարցադրումները «ռուսամետ-արևմտամետ» կամ «հակառուս-հակաարևմտամետ» շրջանակում փակելն ու պարզունակացումը, որը փակել է որևէ լուրջ քննարկման ճանապարհ: Այդ ամենի հետևանքով է նաև, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի կյանքում լուրջ շրջադարձի հնարավորությունը չվերաճեց քաղաքական լուրջ շրջափուլի: Որովհետև գրեթե անմիջապես Հայաստանը վերադարձավ «ռուսամետ-արևմտամետ» պարզունակության տիրույթ: Դրա արմատները, իհարկե, թե՛ քաղաքական մտածողության, թե՛ մոտիվների խորքում են: Հայաստանը ներկայումս կանգնած է այդ խորքից վերստին դուրս գալու հրամայականի առաջ: Դժբախտաբար՝ հայրենիքի, հաղթանակի կորստի եւ հազարավոր զոհերի ու վիրավորների գնով: Որովհետև քաղաքական դասից գործնականում որևէ մեկը, առանց բացառության, եւ այդ թվում քաղաքական կառավարման լծակի եկած հավաքական ուժը չգնահատեց հայկական հետխորհրդային պետականության երեք տասնամյակի բախտորոշ առանձնահատկությունը՝ անարյուն շրջադարձի արժեքը և իմաստը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում
Ամենադիտված