Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քայլ առ քայլ ամեն ինչ արեց, որ­պես­զի Հա­յաս­տա­նը բե­րի այս օր­վան, որ­պես­զի կա­րո­ղա­նա անել այն, ինչ արեց»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» հետ զրույցում իր մտորումներն ու կարծիքն է ներկայացնում գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը: Ուրիշ առիթ չենք ունենալու ինքնակազմակերպվելու, ուժեղ պետություն դառնալու Կարծում եմ՝ որպես ժողովուրդ երկու կենսակերպ ունենք։ Մի կենսակերպը մեր սովորական կյանքի ընթացքն է, երբ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, դառնում ենք ապակենտրոն, յուրաքանչյուրս ապրում ենք միայն մեր հոգսերով, մոռանում ենք պետական, հասարակական շահը, մոռանում ենք, որ պետությունը նաև մեր տունն է։

Իսկ երբ գալիս է պատերազմի, արհավիրքի պահը, միանում է մեր երկրորդ կենսակերպը։ Դառնում ենք պետականամետ, կռվող, պաշտպանող և այլն։ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ առաջին պատերազմի արդյունքում հաղթանակ տարանք, բայց հաղթանակ տանելով՝ ոչինչ չարեցինք, որպեսզի գիտատեխնիկական, տնտեսական, արդյունաբերական, սոցիալական աճ ապահովեինք։ Հայաստանը նմանվեց մի խնձորի, որը ներսից կերած էր։ Իսկ 2018 թ.-ին իշխանության եկավ մի մարդ, որը փոխանակ փորձեր կարգի բերել երկիրը, զբաղվեց ինքնափիառով, երկիրը մասերի բաժանելով, քայլ առ քայլ ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը բերի այս օրվան, որպեսզի կարողանա անել այն, ինչ արեց։

Սա մեկ օրում լուծվող հարց չէ, բայց ուրիշ առիթ չենք ունենալու ինքնակազմակերպվելու, ուժեղ պետություն դառնալու։ Սա մեր վերջին առիթն է, վերջին շանսը։ Եթե սա չարեցինք ու չդարձանք իրապես ուժեղ պետություն, հատկապես տնտեսապես, եթե չկարողացանք լուծել մեր դեմոգրաֆիայի հարցերը, եթե չկարողացանք հայրենադարձություն ապահովել, ինչպես արեց Իսրայելը, դատապարտված ենք լինելու կործանման։ Մեր զգոնությունը վերացավ 2018 թ.-ին եկած իշխանությունն աշխատեց տարանջատման վրա։ Մեր մի զրույցի ժամանակ ասել եմ, որ հարկավոր է փրկել մերանը, որպեսզի մեր կաթը մածուն դառնա։ Սա եկավ այդ մերանը գողացավ։ Եկավ, գողացավ այն գաղտնատեսական նյութը, որը հային դարձնում էր անպարտելի։ Սկսեց թուրքի հետ ընկերություն անել, չափորոշիչներ մշակել և այլն։ Մեր զգոնությունը վերացավ։ Այն վերացավ նաև իրենց մոտ, որպես իշխող դաս։

Եթե վերացած չլիներ, բանակը այսպիսի վիճակում չէր լինի։ Ըստ էության, կարևոր չէ, թե որ սերնդի զենքերով էինք կռվում, կարևորն այն էր, որ կարողանայինք ամեն ինչ ճիշտ կազմակերպել։ Չկարողացան կազմակերպել և խայտառակեցին մեզ։ Եթե ընդամենը երկու ամիս առաջ մեր մասին խոսում էին որպես անպարտելի երևույթի, ամրոցի, այսօր ասում են՝ առևտրականների ազգ են, պարտված են, նույնիսկ չեն կարողանում մի հատ Նիկոլ փոխել այսքանից հետո։ Ինքն էլ չի հասկանում, որ եթե պարտվել է, ուրեմն պետք է վեր կենա ու գնա։ Հայաստանում ընտրվեց այն միակ մարդը, ով իրավունք չուներ ընտրվելու Նա բոլորին կվաճառի, բոլորին, միայն թե փրկի իր անձը։ Մի քանի անգամ անդրադարձել եմ Սերժ Սարգսյանի հեռանալու տարբերակին, որ թողեց ու դուրս եկավ։ Սա այդ տղամարդկությունն էլ չունի։ Գիտեք՝ տղամարդուն զարդարում է ոչ թե գալը, այլ գնալը։ Տղամարդուն զարդարում է ոչ թե ներկայություն ապահովելը, այլ հեռանալը։ Հեռանալ իմացողն է տղամարդը։

Մեզ հետ կատարվեց հետևյալը. Հայաստանում ընտրվեց այն միակ մարդը, ով իրավունք չուներ ընտրվելու։ Յուրաքանչյուր ուրիշ մարդ սրան չէր տանի։ Փողոց դուրս եկավ ամբոխը, նա իշխանության բերեց իր նմանին։ Իր նման չկրթված, անգրագետ, եսասեր, փառամոլ, վախկոտ մեկին։ Իսկ հասարակության մեջ փոքրամասնությունը միշտ ավելի խելացի է։ Այն հասարակություններն են առողջ, որոնք կարողանում են իշխանության բերել փոքրամասնությունների կարծիքը։ Նկատի ունեմ գիտական, մշակութային, հայրենասիրական և մյուս փոքրամասնություններին։ Եթե սրանք չեն հարգվում, եթե ամբոխն է բերում իշխանության, այսպես է լինում։ Նույնն այսօր Ուկրաինայում է։ Միայն այն, որ շատերս ասում էինք, որտեղ հեղափոխություն է լինում, ի վերջո, տարածքներ են կորցնում, միայն դա պետք է զգուշացներ նրանց։ Պուտինն իր խոսքի ընթացքում շփոթվեց և մեզ ամերիկացիներ անվանեց։

Դա պատահական սայթաքում չէր, դա նրա ենթագիտակցական սայթաքումն էր։ Նա այդ մարդու մեջ տեսնում է ամերիկամետ մեկին։ Իսկ իրականում մեզ պետք են ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ հայամետ քաղաքական գործիչներ, որոնք հասկանում են մեր երկրի տեղը։ Հասկանում են, որ եթե այս կոորդինատային համակարգում ենք, առանց Ռուսաստանի հնարավոր չէ։ Մեզ պետք է առաջնորդ, որը կկարողանա երկիրը հանել այս վիճակից Շատ բարդ վիճակում ենք, խարիզմատիկ առաջնորդի կարիք ունենք, որը Հայաստանում կկարողանա առնվազն 10-15 տարի ավտորիտար, բայց արդարացի իշխանություն ապահովել, որովհետև մեր հարևան երկրները՝ Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, շնչում են ավտորիտար երկրների շնչառությամբ, որովհետև նրանց մոտ իշխանությունը փոխվում է 20 տարին մեկ:

Հիմա ինչ-որ մեկին կընտրենք, որը 4-5 տարի հետո պիտի փոխվի, ու նորից առաջ կգա նոր Նիկոլի հնարավորություն: Անընդհատ մի քայլ առաջ ենք գնալու, երկու քայլ՝ հետ: Ստիպված ենք ապահովել այդպիսի իշխանություն: Հարցը ոչ միայն էության մեջ է, այլ ձևի, սահմանադրական փոփոխությունների: Եթե չկարողանանք դա ապահովել, հարց է՝ կկարողանա՞նք մեկ ընտրական շրջանում այնպիսի փոփոխություններ անել, որոնք կապահովեն երկրի վայր ընկած վիճակից վեր կենալը ու հետո էլ արագընթաց առաջընթացը: Դրա համար մեզ մի ուրիշ տիպի առաջնորդ է պետք, մարդ, որը կկարողանա երկիրը հանել այս վիճակից՝ հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայում այն դաշնակիցների հետ, որոնք պատրաստ են մեզ լսել, մենք էլ իրենց հարգել ու լսել և այլն:

Բայց նախքան դա, այս մարդը պետք է հրաժարական տա, առանց հրաժարականի ոչինչ անել չենք կարող, այս մարդուն արդեն կոտրել են, իմաստ չունի նրա մնալը: Նա չի կարող բանակցել, եթե բանակցի էլ, պետք է բանակցի իր ստորագրած հայտարարության պարադիգմայի մեջ: Օրերս սկսեցին գյուղեր հայաթափել, բայց եթե մեկ ուրիշ լիդեր լիներ, կասեր՝ համաձայն չեմ դրա հետ, դրանք հայկական գյուղեր են: Նիկոլը դա չի ասի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное