Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա­յաս­տա­նը նա­խա­գահ ունի՞, թե՞ ոչ... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտավորապես ամիսուկես տևած պատերազմից հետո Հայաստանը շատ ծանր փուլ է թևակոխել։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մեր հանրությունն այդպես էլ ուշքի չի գալիս։ Հոգեբանական լարվածությունը և պարտության առաջ բերած հիասթափությունը հասարակության շրջանում մեծ չափերի է հասել, և պատահական չէ, որ պետության կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից իրավիճակը հղի է անկանխատեսելի զարգացումներով։

Եվ տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի իրավիճակներում լուրջ դերակատարություն պետք է ունենա հանրապետության նախագահը, քանի որ, ըստ Սահմանադրության, վերջինս համարվում է պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս պետք է լինի անաչառ ու առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով: Այս կոնտեքստում ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը Արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո հայտարարեց, թե դրա մասին մամուլից է տեղեկացել և այդ փաստաթղթի վերաբերյալ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել:

Ապա առկա իրավիճակով պայմանավորված՝ Արմեն Սարգսյանն «անհապաղ» նախաձեռնեց քաղաքական խորհրդակցություններ, որոնց նպատակը պետք է լիներ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելը։ Եվ նախագահն իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական որոշ շրջանակների ու Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Առանձին հանդիպում կայացավ նաև «Իմ քայլը» իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ, որից հետո տարածված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրվել է կայունության պահպանման և պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։

Եվ ուշագրավ է, որ քննարկումների արդյունքում նախագահն իր ամփոփիչ հայտարարության մեջ արձանագրեց, որ հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք է մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ուստի հաշվի առնելով այդ հանրային պահանջը՝ Արմեն Սարգսյանը ևս ընդգծեց, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Ընդ որում, մինչ ընտրությունները կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Նախագահի հայտարարությանը ընդդիմության արձագանքը եղավ այն, որ իրենք ևս կողմնակից են վարչապետի հրաժարականին, Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը, թեպետ նախագահին որոշ հարցադրումներ հնչեցրեցին, թե ինքը որքանով է կողմ ընդդիմության պահանջներին։ Սակայն հետաքրքրական է, որ իշխանությունների կողմից որևէ փաստարկված արձագանք չեղավ Արմեն Սարգսյանի արձանագրումներին։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ իշխանությունները բացարձակապես հաշվի չեն առնում նախագահի դիրքորոշումն ու հայտարարությունները և ամեն կերպ լծվել են իրենց պաշտոնավարումը երկարաձգելու գործին։

Եվ իսկապես իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ մի կողմից՝ նախագահը հայտարարում է, թե իշխանությունները տվյալ իրադրության պայմաններում պետք է հեռանան, իսկ մյուս կողմից էլ ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը և հաստատում նորանշանակ պաշտոնյաներին, մասնավորաբար՝ մի շարք նախարարների։ Իհարկե, անցած երկուսուկես տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը հիմնականում անխոս և առանց իր կարծիքն արտահայտելու ստորագրել է իշխանությունների ներկայացրած բոլոր որոշումներն ու օրենքները։ Ավելին, նախագահը չառարկեց և ստորագրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները, որով սահմանափակվեցին հենց իր լիազորությունները։

Սակայն ներկան մի փոքր այլ է, քանզի փաստացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին բարձրաձայնող նախագահը լուռումունջ հաստատում է վերջինիս միջնորդությունները՝ ավելի խորացնելով լարվածությունը հասարակության մեջ: Ըստ այդմ, պատահական չեն նաև այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը որոշակի հանաձայնության և պայմանավորվածության են եկել, և արդյունքում փորձ է կատարվում լղոզել իշխանափոխության հարցը։ Այսինքն, ձգձգել հարցը և ժամանակ շահել հանրային տրամադրություններում փոփոխությունների սպասելու ակնկալիքով։ Այնինչ նախագահի խոսքը արժեք և կշիռ պետք է ունենա, այլ ոչ թե մնա այդպես էլ օդում կախված։ Հետաքրքիր է՝ քաղաքացիության փաստաթղթի հարցն ի՞նչ եղավ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Ամենադիտված