ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտուն մնացած արցախցիներին աջակցելու խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին․ ՌԴ ֆիննախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահական առաքելության աշխատանքներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ հայկական կողմից դիմումներ են ստացվել Ղարաբաղում առանց տանիքի մնացած բնակչությանը աջակցություն տրամադրելու մասին: Այս մասին հաղորդում է  РИА Новости-ն:

«Մենք կապի մեջ ենք Հայաստանի ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ: Դիմումներ են եղել աջակցություն տրամադրելու մասին, առաջին հերթին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առանց տանիքի մնացած քաղաքացիներին սոցիալական աջակցության ֆինանսական ապահովման հարցով»,- ասել է Սիլուանովը`  հավելելով, որ ֆինանսական առաջարկներ են մշակվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular