Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնադրամի փողերի մութ ճակատագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ պատերազմի օրերին, երբ աշխարհասփյուռ հայությունը հանգանակություն էր անում Արցախին օգնելու համար, պարզվում է՝ գումարների մի մասը հայտնվել է պետբյուջեում։ Սա արտառոց է նրանով, որ մինչև հիմա երբևէ նման բան չէր եղել։ Կարևոր չէ, թե դա ինչ նպատակով է արվել։ Խնդիրն այն է, որ մտնելով բյուջե՝ այդ գումարները դառնում են բյուջետային եկամուտ։ Ստացվում է այնպես, որ այստեղ էլ է կառավարությունը որոշել սեփական շահն առաջ տանել։ Համայն հայությունը գումարներ է հավաքում Արցախին օգնելու համար, բայց տպավորություն է, որ դրանք տրամադրում է կառավարությունը։ Իրականում զարմանալի չէ, որ այս փաստը՝ ինչպես կառավարությունը, այնպես էլ՝ Հիմնադրամը աշխատել են հնարավորինս թաքուն պահել։ Բայց, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այն ջրի երես դուրս եկավ, ու հիմա կառավարությունը ստիպված է խոստովանել, որ Հիմնադրամի գումարների մի մասը, ինչ-որ անհասկանալի ճանապարհով, հայտնվել է բյուջեում։ Հիմնադրամում որոշել են նվիրաբերված գումարները վերանվիրաբերել կառավարությանը։ Երկար լռությունից հետո այս մասին ԱԺ-ում հայտարարել է Մհեր Գրիգորյանը:

Ըստ էության՝ դեռ հարց է, թե փոխվարչապետի ասած մեկ կենտրոնի միջոցով կատարված ծախսերը որքանով են արդյունավետ, առավել ևս՝ նպատակային եղել։ Հիմնադրամը, ինչպես հավաստիացնում է Մ.Գրիգորյանը, պատրաստվում է առաջիկայում հաշվետվություն տրամադրել այդ մասին։ Բայց մինչ այդ արդեն կարծես պարզ է, թե ինչի համար են օգտագործվել այդ գումարները։ Ըստ էության, դրանց հաշվին են վճարվել Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակները։ Չնայած դա ծախս է, որը նախատեսված է բյուջեում, և բյուջեն ինքը պետք է հոգար այդ ծախսերը։ Հիմնադրամի հաշվին կարող էին ընդամենը լրացուցիչ միջոցներ հատկացնել՝ մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու համար։ Հավանաբար պետական բյուջեին Հիմնադրամի կատարած նվիրատվությունների հաշվին է կառավարությունը պատրաստվում նաև միանվագ ֆինանսական օժանդակություն տրամադրել Արցախի քաղաքացիներին։

Թե Հիմնադրամից պետբյուջեին ինչքան գումար է նվիրաբերվել մինչև հիմա, առայժմ գաղտնի է պահվում։ Հայտնի է սակայն, որ դրամահավաքի ընթացքում հավաքվել է գրեթե 170 մլն դոլար։ Իրականում սա բավական լուրջ գումար է, որը կարող էր շատ ավելի արդյունավետ օգտագործվել՝ համակարգային խնդիրներ լուծելու, և ոչ թե՝ սոցիալական կամ առողջապահական ծրագրերը ֆինանսավորելու համար։ Հատկապես որ, դրանք մեծամասամբ բյուջետային ծախսեր են և պետք է կատարվեին բյուջեի միջոցների հաշվին։ Բայց, քանի որ բյուջեում փող չկա, կառավարությունն, ըստ էության, որոշել է Հիմնադրամի միջոցներով միանգամից 2 նապաստակ խփել. մի կողմից՝ թուլացնել պատերազմի հետևանքով առաջացած բյուջեի բեռը, մյուս կողմից՝ լուծել բյուջետային եկամուտների հետ կապված խնդիրը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվելԱպրիլի 1-ից անմաքս առևտրի շեմը կսահմանվի 200 եվրո և 31կգ. ՊԵԿԿարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը․ Հուլուսի Աքար«Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը»Զինծառայողին ինքնասպանության են հասցրելՈղբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինԶինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, 2 անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարանՏիգրան Խաչատրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպում է ունեցել«Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն»102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերություններըՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄիութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները
Ամենադիտված