ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի շուրջ Արևմուտքի «կրակե օղակ»-ի է բորբոքումը Ղարաբաղում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inforeactor.ru-ն գրում է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը Ռուսաստանը կարողացել է մարել, կարող է բորբոքվել նոր թափով: Առնվազն արևմտյան երկրները, դիմելով տարբեր մեթոդների, անում են հնարավոր ամեն բան դրա համար: Այս եզրակացությանն է հանգել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որը բացահայտել է օտարերկրյա դերակատարներին, որոնք փորձում են սադրել հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ պատերազմը վերսկսելու համար: Ըստ նրա՝ նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պարտություն է Երևանի համար: Հրապարակ է նետվում «պատերազմ մինչև հաղթական ավարտ» գաղափարի անհրաժեշտությունը: Իսկ ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը» այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ էր հեռու Ստեփանակերտը վերցնելուց: Համապատասխան կարգախոսները ակտիվորեն տարածվում են տեղեկատվական դաշտում:

Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի խոսքով նման սադրանքների հետևում կանգնած են արևմտյան հետախուզական ծառայությունները, որոնք երկար ժամանակ է, որ համացանցը դիտում են որպես ռազմի դաշտ: Փաստորեն, տեղեկատվությունը վաղուց է դարձել պատերազմի տարր, և 2008 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի երկրները կիբերտարածքն անվանում են պատերազմի թատերաբեմ: Փորձագետը կարծում է, որ Արևմուտքի կողմից նման գործողություններն ուղղված են Ռուսաստանի շուրջ այսպես կոչված «կրակե օղակ»-ի ստեղծմանը: Փորձելով վերսկսել հակամարտությունը՝ օտարերկրյա սադրիչները հույս ունեն խարխլել տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության հեղինակությունը և թողնել նրան առանց դաշնակիցների: Սա նպատակների շղթա է, որը Ռուսաստանի շուրջ ստեղծում է հրե գոտի, ոչնչացնում է նրա հաստատած կապերը դաշնակիցների հետ, առևտուրը և այլն: Հիմնական նպատակն է հետխորհրդային տարածքից Ռուսաստանին առավելագույնս դուրս մղելը, կարծում է Լեոնկովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular