ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները․Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի խախտել  ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանավորվածությունները, նման մեղադրանքները ոչ կոմպետենտ են և կեղտոտ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Որոշ վերլուծաբաններ մեզ մեղադրում են ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին դավաճանելու մեջ։ Առաջին՝ չեմ կարծում, որ այդ մարդիկ ուղղակի քաղաքականապես տգետ  են, և իրավական առումով անկիրթ։ Երկրորդ՝ նրանք չեն կարող չիմանալ, որ ՀԱՊԿ պարտավորությունները վերաբերում են բացառապես ՀԱՊԿ անդամ երկրին արտաքին ագրեսիայից  պաշտպանելուն, ինչն, իհարկե, տեղի չէր ունենում Հայաստանում։ Այդպիսի օրինակները շատ են։ Այժմ, հաշվի առնելով տեղի ունեցողը, մեր «ձայնագրված» ընդդիմադիրների համար բոլոր մեթոդները լավ են՝ նույնիսկ փաստերի բացահայտ խեղաթյուրումը» ,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ՌԴ-ն աշխատելու է իր արտաքին քաղաքականության իրագործման շուրջ․ «Մենք աշխատելու ենք մեր արտաքին քաղաքականությունն իրագործելու ուղղությամբ, որը որոշվել է նախագահի կողմից և , դատելով հարցումների արդյունքներից, մեր քաղաքացիների աջակցությունն ունի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular