ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրդողանը նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում և չի թաքցնում այդ փաստը»․ Սատանովսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և ակնհայտորեն մատնանշել տարածաշրջանում իր հետաքրքրությունը։ Թեև ՄԱԿ-ը հուսով է, որ Կիպրոսի հակամարտությունը կկարգավորվի միասնական դաշնային պետության ստեղծման միջոցով, ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը, որը վայելում է Էրդողանի աջակցությունը, գտնում է, որ կղզու վրա պետք է գոյակցեն երկու անկախ պետություններ։

Քաղաքագետ, արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկիի կարծիքով՝ Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում և դա ոչ մեկի համար այլևս գաղնիք չէ։

«Էրդողանը նոր Օսմանյան կայսրություն է կառուցում և այդ մասին խոսում է բացեիբաց։ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիան վերահսկում է 70-ական թվականներից և մտադիր է շարունակել վերահսկումը։ Էրդողանը երբեք չի թաքցրել Թուրքիան գերտերություն դարձնելու իր մտադրությունը և ակտիվորեն զբաղվում է այդ ուղղությամբ»,- հայտնել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շահերի բախում ունի բոլորի հետ՝  և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Մերձավոր Արևելքում:

«Սինցզյան-Ույգուրյան շրջանում նա Չինաստանի հետ ևս շահերի բախում ունի։ Էրդողանը պարզապես այդպիսին է», - նշել է Սատանովսկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular