ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ՌԷՊ համակարգ փորձարկելիս խլացրել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կապերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

sev.tv-ն գրում է, որ Ռուսաստանը փորձարկել է ազդանշանների ճնշման սարքը և խլացրել հաղորդակցությունը ողջ Եվրոպայում և մասամբ ԱՄՆ-ում:

«Мурманск-БН» ռուսական համակարգերը անջատել են բոլոր հաղորդակցությունները 5000 կիլոմետր շառավղով, որը ընդգրկել է Եվրոպայի մեծ մասը և Ամերիկայի մի մասը: Սա եղել է հյուսիսային սահմաններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների (ՌԷՊ)  օգտագործման առաջին լայնածավալ վարժանքը, հայտնելէ avia.pro-ն:

«Հյուսիսային նավատորմի  ռադիոէլեկտրոնային պայքարի առանձին կենտրոնի զինծառայողները մարտավարական զորավարժություն են անցկացրել Մուրմանսկի մարզի տարածքում: Նրանք փորձարկել են «Мурманск-БН» ՌԷՊ համակարգի կարճ ալիք հաղորդակցության ճնշման գործողությունը Արկտիկայում 100 կիլոմետրանոց երթն ավարտելուց հետո»,- գրել է Ինտերֆաքսը հղում անելով նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրությունը: «Мурманск-БН» ՌԷՊ համակարգը ցամաքային համակարգ է, որը թույլ է տալիս ռադիոճանաչում, ազդանշանների ընդունում և ճնշել իրականացնել մինչև 5000 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար Հայաստանում ՌԷՊ համակարգ էր տեղակայել: Ըստ Asia Times-ի, Ադրբեջանը և Թուրքիան 24 ժամվա ընթացքում կորցրել են մի քանի տասնյակ ԱԹՍ-ներ Հայաստանի և ԼՂՀ-ի տարածքում. դրանք խփվել են միայն մեկ ռուսական համակարգի կողմից: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Գյումրիի բազայում գտնվող «Красуха-4» ՌԷՊ համակարգին, գրել է avia.prо-ն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular