ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն վտանգավոր է թուրքական բանակը. National Interest-ը ներկայացրել է Թուրքիայի զինանոցում առկա սպառազինության 5 «ամենահզոր» տեսակները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան, որն ունի Եվրոպայում և Ասիայում ամենահզոր զինված ուժերից մեկը, տեղական արտադրության տանկերի, հրթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ ակտիվորեն մեծացնում է իր ռազմաարդյուաբերական բազան: Այս մասին ամերիկյան National Interest պարբերականի «Որքա՞ն վտանգավոր է թուրքական բանակը» վերտառությամբ հոդվածում գրում է ռազմական մեկնաբան Կայլ Միզոկամին։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը տարածաշրջանում համարվում են ամենահզորներից մեկը։ Երկրի ռազմական տեխնիկայի մեծ մասն օտարերկրյա արտադրության է, բայց Անկարան ձգտում է ընդլայնել իր սեփական ռազմարդյունաբերական բազան, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2002-ին իշխանության գալու պահից ի վեր նպատակ է դրել զարգացնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը։

Նշվում է, որ 2003-ից մինչև 2020 թվականը թուրքական պաշտպանական և օդատիեզերական ընկերությունների թիվը 56-ից հասել է 1500-ի, իսկ Թուրքիայի պաշտպանական բյուջեն 2020 թվականին կազմել է 145 մլրդ լիրա (ավելի քան 18 մլրդ դոլար)։

Թվարկելով Թուրքիայի զինանոցում առկա սպառազինության հինգ «ամենահզոր» տեսակները՝ Միզոկամին առանձնացնում է SOM-J թևավոր հրթիռը, որն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ համագործակցությամբ պատրաստել է տեղի պաշտպանական կապալառուն՝ Roketsan-ը: Թուրքական կողմի տվյալներով՝ հրթիռը, որը կարող է տեղակայվել մի քանի տեսակի մարտական ինքնաթիռների վրա, ունի ավելի քան 250 կիլոմետր հեռահարություն և նույնիսկ ցածր տեսանելիության պայմաններում աշխատում է բարձր ճշգրտությամբ։

Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Թուրքիայի Leopard 2 հիմնական մարտական տանկը աշխարհում նունպես «ուժեղագույն զենք է համարվում», քանի որ որ գերմանական արտադրության այս մարտական մեքենան թույլ է տալիս ժամում ավելի քան 64 կիլոմետր արագություն զարգացնել։

Անցում կատարելով թուրքական ռազմաօդային ուժերին՝ Միզոկամին նշում է, որ թուրքական ՌՕՈՒ-ն շահագործում է F-16 ռազմածովային նավատորմը, որը բաղկացած է 270 բազմաֆունկցիոնալ կործանիչներից։

Հոդվածում հիշատակվում են նաև B61 միջուկային ռումբերը, որոնք գտնվում են ԱՄՆ խիստ ռազմական հսկողության տակ։ Միզոկամիի խոսքով՝ Անկարան այդ մարտագլխիկներին հասանելիություն չունի, այն կարող է կիրառել միայն պատերազմի ժամանակ, այն էլ միայն ամերիկյան անձնակազմի ղեկավարության և վերահսկողության ներքո։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular