Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում նախընտրական շրջան է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր Հայաստանում փաստացի թեժ քաղաքական իրավիճակ է, ըստ էության, կարող ենք ասել՝ նախընտրական շրջան: Այդ շրջանն առանձնանում է նրանով, որ արտահերթ ընտրությունը թվում է անխուսափելի, սակայն պարզ չէ, թե երբ տեղի կունենա այդ անխուսափելին: Արտահերթ ընտրության անխուսափելիության մասին, ըստ էության, հայտարարել է նաև հանրապետության նախագահը, որը հանրությանը և հայ ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել էր, որ դա է ներքին իրավիճակի լիցքաթափման և Հայաստանը կայունության ծիրում պահելու գրավականը: Եթե հանրապետության նախագահը խոսում է այդ մասին, ապա կնշանակի, որ իրադարձությունների և իրողությունների քաղաքական տրամաբանությունը մտել է այդ առումով վճռորոշ փուլ: Մյուս կողմից՝ նախընտրական այս շրջանն ունի մի քանի այլ առանձնահատկություններ, որոնք բոլորովին երկրորդական չեն: Ըստ էության՝ Հայաստանում առավել քան երբևէ բարձր է արտաքին, մասնավորապես ռուսական ազդեցության հանգամանքը: Այստեղ չկա որևէ խորհրդապահական կամ իռացիոնալ, զգայական արձանագրում:

Ի վերջո, Հայաստանում ներքաղաքական թեժ իրավիճակի հիմքում պարտված պատերազմն է, որի աղետալի վերջնարդյունքը կանխվել է Ռուսաստանի հովանու ներքո ձեռք բերված հայտնի եռակողմ համաձայնությամբ: Այդ համաձայնությունն իր հերթին ունի ոչ միայն ներհայկական, այլև ռեգիոնալ և աշխարհաքաղաքական էական նշանակություն, և ինչպես միանգամայն տրամաբանական, այդպես էլ կասկածից վեր է, որ համաձայնության մոդերատոր և հովանի Ռուսաստանը օգտագործելու է իր լծակները համաձայնագրով իր առաջ դրված խնդիրները լուծելու և իրագործելու համար: Ընդ որում, Ռուսաստանն այդ լծակները կփորձի օգտագործել բոլոր, ոչ միայն Հայաստանի ուղղությամբ իր նախաձեռնության հնարավոր անցանկալի շեղումները կանխելու համար: Թե հատկապես ինչն է լինելու տեսանելի ապագայում ՌԴ համար ցանկալի և անցանկալի շեղում, դա այլ խոսակցության առարկա է: Բայց, ընդ որում, այստեղ պետք է նկատի առնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները նաև ցանկալի շեղումներ ապահովելու համար: Եվ կանի դրանք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ արտաքին որևէ այլ կենտրոնի պարագայում:

Այդպիսով, Հայաստանի ներկայիս դե ֆակտո նախընտրական շրջանում բարձր, աննախադեպ բարձր է ռուսական ազդեցության կամ ներգործության աստիճանը: Մյուս առանձնահատուկ հանգամանքն այն է, որ նախընտրական պայքար է, սակայն՝ չձևավորված քաղաքական դաշտի և ուժերի չբալանսավորված, չկազմավորված հարաբերակցության պայմաններում: Կա 17 կուսակցությունների կամ 16-ի ձևաչափը (թիվը մեկով ավելի կամ պակաս՝ կարծես թե էական չէ): Այդ ձևաչափում են ուժեր, որոնք խոշոր հաշվով ունեն ընդհանուր շահեր, սակայն նաև բավական տարամետ հարցեր: Չթվարկենք դրանք, այդ ամենը տարբեր փուլերում եղել է ակնառու՝ թե ընդհանուր շահերի, թե հակասությունների իմաստով: Ընդ որում, այս բազմակուսակցական ձևաչափը դեռ չի որոշակիացրել, թե ինչպես է պատկերացնում քաղաքական որևէ պատասխանատվության ստանձնում, այդ թվում նաև հնարավոր ընտրության դեպքում որևէ ձևաչափ: Զուգահեռ կան առանձին տարբեր քաղաքական ուժեր, որոնք նույնպես դեռևս չունեն ամբողջական կամ լիարժեք դիրքավորում: Կա նաև իշխող քաղաքական ուժը, որի պարագայում էլ, սակայն, պատկերը ամբողջական չէ, և պարզ չէ, թե ինչ տեսք կունենա այդ ուժը քաղաքական զարգացումների և մասնավորապես ընտրական իրողությունների պարագայում:

Այսպիսով, կա ակնհայտ նախընտրական տրամաբանությամբ ներքաղաքական կյանք, սակայն չկա այդ կյանքում ուժերի հարաբերակցության ոչ մի որոշակիություն, առավել ևս՝ հանրային հետպատերազմյա տրամադրությունները խորապես արտահայտող: Եվ սա իր հերթին վտանգավոր վիճակ է, որովհետև քաղաքական դաշտը պետք է արտահայտի հանրային տրամադրությունները: Եթե դա տեղի չի ունենում, ապա պատմականորեն վճռորոշ ժամանակահատվածներում առավել ևս առաջանում են լուրջ ճեղքեր ու վակուում, այսպես ասած՝ ներքաղաքական կամ քաղաքական «սև խոռոչներ»: Ընդ որում, դա թե՛ հանրության, թե՛ քաղաքական անխտիր բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որովհետև անկանխատեսելիությունը նաև այն է, որ պարզ չէ, թե որ դեպքում ինչ ուժ կհայտնվի այդ սև խոռոչներից մեկում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի
Ամենադիտված