ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հպարտանում եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ընտրանու մյուս անդամներին` Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակի կապակցությամբ:

«Չեմ կարող չհպարտնանալ իմ հավաքականով: Տղաները, շնորհավորում եմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր նվաճելու կապակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում նոյեմբերի 18-ին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

Միակ գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:

Մեր հավաքականն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular