Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (նոյեմբերի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1908 - ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստոֆոր Բաղդասարյանը։

1918 - օսմանական բանակի աջակցությամբ հռչակվել է Արաքսի հանրապետությունը  այդ բանակի Անդրկովկասից էվակուացման պայմաններում և հաշվի առնելով այն, որ հայկական ուժերը կարող են գրավել Արաքսի հովիտը, սակայն այդ պետությունը գոյություն է ունեցել մոտ մեկ ամիս և զիջել է Նախիջևանի նահանգային կառավարությանը։

1920 - կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։

1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։

1967 – վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։              

1988 - Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։

2003 - Դատարանը անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Սարգսյանի կրտսեր եղբայրը) և սպանությունը կատարելու մեջ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

2005 – վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։

2008 - Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը, որը պետք է համակարգի բանկի գործունեությունը Հայաստանում: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1307 – ըստ լեգենդի՝ շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլը իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։

1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։

1477 — Վիլյամ Կեկսոնը Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որը ունեցել է ամսաթիվ։

1624 – վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։

1626 — ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը և Ուրբան 8-րդը օծել է այն։

1720 — ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։

1775 — հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։

1786 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1812 — ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնու ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է ֆրանսիայի արերգարդ-մարշալ Նեյի բանակին։

1828 – ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։

1868 — Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսասկան քիմիական կազմակերպությունը։

1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։

1892 – ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1901 – ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։

1905 - կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի Կորեան կորցրել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։

1916 — ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ Սոմմի ճակատամարտը։

1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

1918 - պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում, Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր Համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա) և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին՝ հռչակելով նրան Ռուսաստանի Գերագույն  Կառավարիչ։

1920 — ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։

1927 – ծնվել է խորհրդային կինոռեժիսյոր Էլդար Ռյազանովը։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։

1951 – ծնվել է խորհրդային վրացի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։

1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։

1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1983 - Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լքել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

2000 – տեղի է ունեցել  ընդդիմության բազմահազար ցույցը Բաքվի կենտրոնում, որը ուղղված է եղել  իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։

2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Վերջինս տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)
Ամենադիտված