ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին ու Արցախին աջակցելու համար. Քիմ Քարդաշյանի հրապարակումը նախաձեռության մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ու Արցախի համար ծանր օրերին հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է աջակցել հայրենիքին։

Հայուհին, որը միայն Instagram-ում 191 մլն լսարան ունի, Stories բաժնում պատմել է զարդի մասին, որի վաճառքի հասույթն ուղղվելու է համահայկական հիմնադրամին։ «Նռներով թեւնոցներ՝ Հայաստանին ու Արցախին աջակցելու համար։ Ամբողջ եկամուտն ուղղվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- գրել է նա։

Ի դեպ, դեռ հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը հայտնել էր հիմնադրամին մեկ միլիոն դոլար փոխանցելու մտադրության մասին եւ հետեւորդներին կոչ արել հետեւել իր օրինակին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular