Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

Օլեգ Կովալենկոն պատմում է, թե ինչպես են Արցախում նրանց ընդունել և ինչ վիճակում են այս պահին տեղակայման գործընթացները։

Դադիվանքի տարածքում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ գալուց առաջ մտավախություն ունեին, թե այստեղ չհասկացվածության, անգամ սադրիչ գործողությունների և ընդունելության կարժանանան, բայց պարզվեց` իրենց մտավախություններն անտեղի էին։

«Տեղի բնակիչները մեզ ուրախությամբ ընդունեցին, դա ինձ համար բացահայտում էր։ Մարդիկ այստեղ շատ բարի են, փորձում են ամեն ինչում օգտակար լինել, գոնե հոգեբանական աջակցություն շատերից ենք ստանում»,–ասում է նա` շնորհակալությունն հայտնելով տեղի բնակիչներին։

Կովալենկոն պատմում է` Դադիվանքի տարածքում տեղակայվել են վանքի հոգևոր հովիվ տեր Հովհաննեսի օրհնությամբ, որը հիմա էլ այստեղ է։ Նա ցույց է տվել շինությունը, տեղանքը, ներկայացրել իրավիճակը։

Դրանից հետո դասակը սկսել է տեղակայման աշխատանքները. առաջին դիտակետը Դադիվանքի ճանապարհին է, 2–րդը` Դադիվանքի մոտ` անմիջապես Օլեգ Կովալենկոյի ղեկավարությամբ։

«Երբ եկանք նկատեցինք, որ մարդիկ այստեղ շատ տխուր և հիասթափված են, նրանք գալիս էին վանքին, այս տեղերին հրաժեշտ տալու։ Բայց տեսնելով խաղաղապահներին` նրանք գոտեպնդվեցին և երախտագիտության խոսքեր էին ասում մեզ, ինչը շատ հուզիչ էր»,–իր առաջին տպավորություններն է պատմում ավագ լեյտենանտը։  



website by Sargssyan