ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Քարվաճառը վերջնականապես կհանձնվի Ադրբեջանին (տեսանյութ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն այսօր Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը:  Նոյեմբերի 13-ին կեսօրից հետո` ժամը 2-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտան Քարվաճառի շրջան: Խաղապահների մի մասը, այսինքն` մի քանի զրահատեխնիկա դիրքավորվել է հենց Դադիվանքի վանական համալիրի տարածքում: Դադիվանքի հարակից տարածքում եւ ամբողջ շրջանում մի քանի օր ծանր իրավիճակ էր. մարդիկ այրում էին տները, նոր հեռանում, որ այն չմնա ադրբեջանական կողմին:

Այդ նույն հայտարարությամբ Աղդամի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանին, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular