ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ դուբլը նվիրում եմ հայրենիքիս. Ադամյան

ՍՊՈՐՏ

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլովանի» դեմ խաղում իր ձևակերպած դուբլը նվիրել է Հայաստանին:

«Ցանկանում եմ այս դուբլը նվիրել իմ հայրենիքին՝ Հայաստանին, իմ բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք այս պահին Արցախում պաշտպանում են իրենց հայրենիքը:

Ազգի համար այս ծանր պահին իմ դուբլը փոքրիկ նվեր է հայերին: Փա՜ռք հայ հերոսներին, առա՜ջ Հայաստան: Հաղթելու ենք»,- Ադամյանի խոսքը փոխանցում է Sport24-ը:

Հիշեցնենք, որ L խմբում գերմանական «Հոֆենհայմը» տանը 5:0 հաշվով հաղթեց «Սլովանին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և դարձավ դուբլի հեղինակ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular