Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությամբ տրվեց «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը տրվեց նոյեմբերի 1-ին Կաննի կինոփառատոնում ընդգրկված եւ Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով։ Այս տարի փառատոնն այս նախագծով միացել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով այդ արշավին, հայտնում է փառատոնի մամուլի գրասենյակը։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված հերոսների հիշատակը։ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համակարգող տնօրեն Արայիկ Մանուկյանն իր խոսքում ընդգծեց՝ փառատոնը պետք է մեկնարկեր այս տարվա հուլիսին, սակայն համավարակը փոխեց մեր կյանքի ժամանակը։ Կազմակերպիչները որոշեցին փառատոնն անցկացնել նոյեմբերին՝ մտածելով, որ աշնանն առավել բարենպաստ իրավիճակ կլինի, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

«Մենք որոշեցինք իրականություն դարձնել «Նվիրում Արցախին» նախագիծը։ Ֆիլմը, որն այսօր ներկայացրինք, պետք է ցուցադրվեր Արցախում։ Ավելին՝ «Ոսկե ծիրան»-ն այս տարի պետք է արցախյան բացում ունենար։ Մենք այս օրերին մեր ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը փոխանցելու ենք հիմնադրամին։ Ցանկացած փոխանցած դրամ ծառայելու է իր նպատակին, և մենք հաղթելու ենք ու բազում այլ ֆիլմերի պրեմիերաներ ունենալու ենք Արցախում»,- նշեց Արայիկ Մանուկյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ շնորհակալություն հայտնեց փառատոնի ղեկավարներին, որ ուժ եւ կամք կարողացան գտնել՝ փառատոնը չընդհատելու համար։ Նա առանձնահատուկ շեշտեց, որ սահմանին կանգնածների վրա ազդում են հանրային տրամադրությունները, ուստի չենք կարող ամեն ինչ ընդհատել։ Արա Խզմալյանը վստահությամբ նշեց՝ 18-րդ «Ոսկե ծիրանը» նշանավորվելու է Հայաստանի ու Արցախի հաղթանակով։

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ ընդգծեց, որ նախքան պատերազմի մեկնարկը փառատոնը նախատեսում էր ցուցադրել մի շարք ֆիլմեր Արցախի պատերազմի մասին։ «Այդ ֆիլմերից շատերը 2020-ին ներկայացված էին աշխարհի տարբեր միջազգային կինոփառատոններում եւ Արցախի մասին էին պատմում մշակութային հարթակներից։ Եվ անկախ Հայաստանի պատմության միջազգային փառատոնային ամենամեծ հաղթանակներից մեկը տեղի ունեցավ հենց Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմով՝ Կաննի փառատոնում»,- առանձնահատուկ ընդգծեց նա՝ և ներկաներին պատմեց «Նվիրում Արցախին» նախագծի ֆիլմերի մասին։

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին։

Բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»
Ամենադիտված