Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց. կամավոր Վաչագանը պայթեցրել է իրեն ու հակառակորդին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Hraparak.am-ը գրում է. 34-ամյա Վաչագան Նահապետյանն մարտի դաշտում ընկել է հերոսի մահով։ Նա հասցրել է փրկել իր զինակից ընկերների կյանքը եւ նրանք պատմում են Վաչագանի անպատմելի հերոսության մասին։ Վաչագանը Արմավիրի մարզի Արմավիր գյուղից էր, միջին խավի ընտանիքից, զբաղվում էր հողագործությամբ։ Ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխա։ Պատերազմի մասին իմանալուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, օրեր շարունակ մարտեր մղել։ «Պետք է մեկ դիրք գրավեինք 6 հոգով, որ չբարձրանար թշնամին մեր կողմը։ Մեր դիրքն ու Վաչոյենց դիրքն այն տարածության վրա էր, որ իրենք իմ ձախ կողմն էին պահում, ես հետ էի իրենցից։ Մենք որ գնացինք այդ դիրք, չհասցրինք, չբարձրանալու հրաման եկավ, որ վերեւում նստած են թշնամիները։ Սկսեցին մեր վրա կրակելը, ձախ կողմից Վաչոյենք իրենց դասակով մեր թիկունքը պահեցին, որ մենք կարողանայինք նահանջել։ Նահանջ եկանք այդ 6 հոգիս։ Վաշտի հրամանատարն ինձ տեսավ, ասեցի՝ ո՞վ էր մեր թիկունքը պահողն, ասաց՝ երրորդ դասակը, ես էլ որ դասակների հետ շփվել եմ, բոլորի հետ ծանոթացել եմ, մի տեղ հաց ենք կերել, ճանաչում էի։ Այնպես էր իրավիճակը, որ իրենց դասակը թույլ դասակ էր, ծանր զենքը իմ մոտ էր, իմ դասակում էր։ Ես ու իմ ընկեր Հարութը գնացինք իրենց որպես օգնություն՝ ծանր զենքով, մի 2 օր մնացինք իրենց մոտ։ Այդ 2 օրվա մեջ էլի նույն կարգավիճակով ապրեցինք, ավելի հարազատացանք»,-պատմում է զոհվածի զինակից ընկեր Վախթանգը։ Մեր զրուցակցի խոսքով՝ 5 հոգով պետք է ճանապարհը փակեին, որ թշնամին չանցներ․ «Վաշտի հրամանատարը հրաման տվեց, որ 5 հոգի պետք է նստեն, ես իմ կամքով եմ առաջինը գնացել, Վաչոն, մեկ էլ էն մյուս վաշտի հրամանատարը՝ Արթուրը, Հարութը, ես, Վաչոն եւ Վահեն գնացել ենք, որ այդ ճանապարհը փակենք։ Մինչեւ տեղ հասնելը սկսեցին ռմբակոծել, հրաշքով փրկվեցինք, հելանք, դիրքավորվեցինք։ Այնուհետեւ ժամը մինչեւ 1։20 արթուն ենք եղել, ասի՝ տղերք, 3-րդ օրն է չեմ քնել, 10 րոպե փոսի մեջ աչքս կպցնեմ, արթուն մնացեք, տղերքն ասեցին՝ լավ։ Այնպես ստացվեց, որ այդ 10 րոպեն դարձավ ճակատագրական բոլորիս համար։ Երեւի 10 րոպե աչքս կպել է, Վաչոյի ձայնից արթնացա, գոռաց՝ ո՞վ է, ինքն իմ կողքը չէր, այլ փոսի մեջ էր։ Ես վեր թռա, մոտավոր 30 հոգի հետեւներիցս դիրքավորված, մենք բլուրի մեջտեղում էինք, հետեւից սկսեցին կրակել մեզ վրա։ Դեմն էլ արդեն 40-50 հոգի էին վազում՝ կրակելով վրաներս։ Այդ ժամանակ առաջին կրակոցը, որ եղել է, Վաչոն գլխից վիրավորվել է։ Գոռաց՝ Վախթանգ, ես գլխից վիրավոր եմ, ինձ խփում եմ, ասի՝ տենց բան չանես, ասի՝ քեզ փոսից քցի դուրս։ Թռավ ինքը բլուրի վրա, ես այդ պահին, որ զենքը ֆռռացրի, որ դեմը բացեմ, ինձ մեջքից խփեցին, հասցրել եմ ձախ ձեռով գրանատ քաշեմ, գցեմ, որ դեմս բացվի։ Վաչոյին ասի՝ գլորվի հետս ընկնենք մոշի ծառերի մեջ, Վաչոն ասեց՝ ես վիրավոր եմ, ի վիճակի չեմ գլորվելու։ Երեւի մի 5 մետր գլորվել էի, ասեց՝ Վախթանգ, բոլորին կասես, որ ես մահացել եմ հերոսի մահով ու գրանատները քաշեց։ 6 հոգի վրա էին տվել Վաչոյին, ասեց՝ կասես, որ ես հերոս եմ եղել, ես գերի չեմ գնա։ Գրանատները քաշեց ու տրաքեց իրենց հետ։ Դրանից հետո մի 40 րոպե ես եմ մնացել մոշի ծառերի մեջ, էն 3 հոգին էլ արդեն գնացել էին»,-արցունքները աչքերին դեպքի մասին պատմում է ընկերը։ Վաչագանի քայլից հետո, երբ հնարավորություն է եղել, զանգահարել է հրամանատարին, պատմել ընկերոջ արածի մասին․ «Իրենք գիտեին, թե ես էլ եմ ինձ խփել, եկան ինձ հանեցին։ Վաչոյի պես էլի տղերք կան»։ Նա նաեւ նշում է՝ ընկերոջ սխրանքի մասին պետք է բոլորն իմանան։
Source: https://armlife.am/news/127261.html

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար» Կիրանցի մատույցները հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի
Ամենադիտված