Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության համար պետությունը հատկացնում է 700 հազարական դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամացանցում շրջանառվող տեղեկությունը, թե զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը պետությունը չի հոգում, չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ Ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման ծախսերի համար պետությունը հատկացնում է 700 հազարական դրամ։ Փոխհատուցման ստացման համար կարելի է դիմել մահվան վկայականը ստանալու պահին ու ստանալ գումարը մեկօրյա ժամկետում:
Գումարը ստանալու համար դիմում կարող եք ներկայացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմիններում՝ մահվան վկայականը ստանալու պահին, ՊՆ սոցիալական պաշտպանության վարչություն, ինչպես նաև՝ սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:
Տեղեկատվության ստուգման կենտրոն