Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան «սարքեց» ՆԱՏՕ-ի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Ճեպազրույցի ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ Արցախում ընթացող գործողություններում ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, ավելին՝ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգ ենք կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտումներով, որոնք հանգեցնում են զոհերի:
 
Ըստ էության՝ Ստոլտենբերգի հայտարարությունը մի կողմից նորություն կամ անսպասելի չէ, մյուս կողմից այն ուշագրավ լույսի ներքո է հնչում դեռևս պատերազմ հրահրելուց առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի հայտարարության ֆոնին: Աքարը հայտարարել էր, որ Թուրքիան հակամարտության կողմ է, քանի որ Ադրբեջանի անվերապահ աջակիցն է: Ի՞նչ է ստացվում. եթե ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, ինչպես հայտարարել է գլխավոր քարտուղարը, ապա Թուրքիան այլևս ՆԱՏՕ անդամ չէ՞: Բանն այն է, որ Թուրքիան հյուսիսատլանտյան դաշինքի անդամ (դեռևս 1952 թվականից) է, և երբ հայտարարում է, որ հակամարտության կողմ է, ապա այդ հակամարտության մեջ ներքաշում է փաստորեն նաև Հյուսիսատլանտյան դաշինքին:
 
Ընդ որում, այդ հանգամանքի մասին ակնարկել է նաև դաշինքի մեկ այլ անդամ` Ֆրանսիայի նախագահը: Թուրքիան, փաստորեն, ոչ միայն հակամարտության, այլ նաև միջազգային ահաբեկության հետ գործակցության մեջ է ներքաշել ՆԱՏՕ-ին, քանի որ հազարավոր ահաբեկիչներ է ներկրել Ադրբեջան և սկսել պատերազմ Արցախի դեմ․ այդ հանգամանքը միջազգայնորեն ապացուցված փաստ է: Հետևաբար, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ դաշինքը հակամարտության կողմ չէ, և դա անշուշտ միանգամայն ողջունելի հայտարարություն է, այդուհանդերձ առաջանում է հարց՝ իսկ Թուրքիան դաշինքի անդա՞մ է, թե՞ անդամ չէ:
 
Ըստ այդմ՝ եթե անդամ չէ, ապա գուցե պետք է այդ մասին հայտարարել բարձրաձայն և ձեռնամուխ լինել Անկարայի հանդեպ դաշինքի որևէ պարտավորության չեղարկման: Եթե ոչ, ապա կողմ չլինելու մասին Ստոլտենբերգի հայտարարությունն ուղղակի հարվածում է հենց դաշինքի հեղինակությանը, որովհետև ստացվում է, որ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը: Այդ պարագայում, ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ է, թե ոչ, պարզ չէ, բայց որ դառնում է Արցախի ժողովրդի դեմ ահաբեկչական պատերազմ հայտարարած Թուրքիայի հանցակից, դառնում է ցավալիորեն ակնհայտ:
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Ամենադիտված