Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թղթե թա­փոն­նե­րը հանձ­նում են վե­րամ­շակ­ման, գու­մարն ուղ­ղում ՊՆ հիմ­նադ­րա­մին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմական ծանր օրերին յուրաքանչյուրն է ուզում ինչ-որ բանով օգտակար լինել հայկական զինված ուժերին, արցախցի ընտանիքներին, որոնք ստիպված են ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում։ Ուշադրության կենտրոնում են բոլորը։ Եվ հենց այս ընթացքում է, որ բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների հիմք է դրվում։ Օրինակ՝ արդեն մի քանի օր է, ինչ Երևանում «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնության անդամները հավաքագրում են թուղթ, հանձնում համապատասխան կազմակերպությանը, իսկ հավաքված ողջ գումարն ուղղվում է այս օրերի ամենակարևոր նպատակին:

Նախաձեռնության ղեկավար Արթուր Օհանյանը նշում է՝ բոլորիս տներում էլ կան թղթի թափոններ, որոնք, թվում է՝ որևէ բանի պիտանի չեն, բայց իրականում դրանք շատ մեծ նպատակի կարող են ծառայել: Ասում է՝ 12-13 օր է, ինչ թուղթ են հավաքագրում։ «Առաջին շաբաթում հավաքված թուղթը հանձնել ենք վերամշակման և գոյացած ողջ գումարը՝ 345 հազար դրամը, փոխանցել պաշտպանության նախարարության հիմնադրամին: Ընդ որում, առաջին շաբաթում նախաձեռնությունը դեռ այն արձագանքը չէր ստացել, ինչ հաջորդ օրերին։ Այս շաբաթվա վերջում նորից փոխանցում կկատարվի, և մեր էջում կտեղեկացնենք, թե որքան գումար ենք փոխանցել այս անգամ։ Հավաքագրած թղթի ծավալով արդեն հասել ենք մոտ տասը տոննայի։

Բացի դա, Մաշտոցի պուրակում նոր ակցիա սկսեցինք։ Քանի որ թափոնների մեջ շատ էին գրքերը, և հաճախ դրանք ափսոսում էինք որպես մակուլատուրա հանձնել, որոշեցինք վաճառքհանգանակություն կազմակերպել։ Այսինքն՝ որևէ ֆիքսված գին չենք սահմանել գրքերի համար։ Դրված է արկղ, մարդիկ մոտենում են, փնտրում ու գտնում են իրենց ցանկացած գիրքը և ցանկացած չափով հանգանակություն են կատարում, ինչը նույնպես ուղղվելու է պաշտպանության նախարարության հիմնադրամին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրը: Արդեն իսկ թուղթ են հավաքագրում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Հրազդանում և այլուր։

«Հասցեները նշված են մեր ֆեյսբուքյան էջում, նշված են նաև նախաձեռնության մարզային համակարգողների հեռախոսահամարները, կարող են կապ հաստատել, ճշտել մանրամասները։ Այս ամբողջ աշխատանքն արվում է կամավորության սկզբունքով, ունենք թիմ, որը Մաշտոցի պուրակում տեսակավորում է հավաքագրված թուղթը և հանձնում վերամշակման գնորդին, ում հետ նախապես պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Երբեմն կարծիք է հնչում՝ մեկ կամ երկու կիլոգրամ թուղթն ինչո՞վ կարող է օգնել: Իրականում մեկ, երկու կամ հինգ կիլոգրամներով է, որ արդեն մոտենում ենք հավաքված 10 տոննա թղթի շեմին։ Համագործակցել ենք ոչ միայն պետական կառույցների կամ կազմակերպությունների, այլ նաև քաղաքացիների հետ, որոնք կարող են երեք գիրք կամ մի քանի տետր բերել։

Нет описания.

Մենք նաև նրանց օգնությամբ ենք հասել այս արդյունքին։ Իհարկե, կազմակերպությունների և պետական կառույցների ներգրավվածությունը շատ մեծ է, բայց ամեն դեպքում անհատները, մեր հասարակությունը իրենց մեծ դերն է ունեցել այս հարցում»,նշում է մեր զրուցակիցը: Հետաքրքրվում եմ՝ դեռ որքա՞ն կշարունակվի այս նախաձեռնությունը, արդյոք «կգործեն» նաև պատերազմի ավարտից հետո: «Քանի դեռ քաղաքացիների արձագանքը և ներգրավվածությունն այս գործին այսպիսին է, շարունակելու ենք։ Աստված տա, պատերազմը շատ շուտ ավարտվի, եթե անգամ րոպե առաջ ավարտվի, շարունակելու ենք այս նախաձեռնությունը, քանի որ կարողանում ենք ինչ-որ բանով օգտակար լինել։

Բացի դա, պատերազմից հետո պետք է վերականգնել բոլոր վնասները, երկար ժամանակ լինելու ենք հետպատերազմական շրջանում, և բնական է, որ այդ վերականգնմանը պետք է ներգրավվածություն ունենանք։ Չմտածենք՝ պատերազմը վերջացավ, մենք էլ գործ չունենք, այդպես չի կարող լինել։ Պետք է մեր դերն ունենանք հետպատերազմական շրջանի վերականգնման գործընթացում։ Քանի դեռ ձնագունդը գլորվում է, շարունակելու ենք գործել»,-եզրափակում է Արթուր Օհանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
Ամենադիտված