ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ռազմագերիներին գնդակահարում են, իսկ Արցախում՝ բուժում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուրադին Բախտիյարօղլուին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղում: Այս տեղեկատվությանն անդրադարձել է ռուսական EADaily-ն:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում ասել է, որ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ անհրաժեշտության դեպքում, ռազմագերիներին մարդասիրական և այլ օգնություն է ցուցաբերվում: Նա նաև նշել է, որ վերոնշյալ ռազմագերուց բացի, մյուս բոլոր ռազմագերիներին նույնպես ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Արցախի օմբուցմենը նաև հաղորդել է, որ անձամբ հետաքրքրվել է ադրբեջանցի ռազմագերու վիճակով, ով արդեն 10 օր է, ինչ գտնվում է Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցում, և համոզվել, որ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերում:

Հոկտեմբերի 5-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին: Նույն օրն Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մեկնաբանել է տեսանյութը՝ հայտարարելով, որ դա Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների հերթական ապացույցն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular