Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պատրաստել մաշկն ախտահանող ու մաքրող բնական միջոց

ՖՈՏՈ

Վերջին ամիսներին COVID-19-ի համավարակի ֆոնին մաշկն ախտահանող ու մաքրող հատուկ լուծույթների պահանջակը զգալի բարձրացել է, քանի որ նման միջոցներն օգնում են կանխել վիրուսների ու վարակների ներթափանցումն օրգանիզմ։ Ախտահանող այս գելերը շատ կարևոր են ջրով ու օճառով լվացնել հնարավորության բացակայության դեպքում, սակայն խնդիրն այն է, որ պատրաստի ախտահանող միջոցները պարունակում են բազմաթիվ վնասակար բաղադրիչներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է փորձել ինքնուրույն պատրաստել ախտահանող միջոց՝ կիրառելով սպիրտ և բնական հավելումներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ախտահանող միջոցի պատրաստման ամենապարզ եղանակը, որը կօգնի մաքրել մաշկն ու չի առաջացնի կողմնակի բարդություններ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ⅔ բաժակ 99%-անոց բժշկական սպիրտ կամ էթիլ սպիրտ,
  • ⅓ բաժակ հալվե վերայի գել,
  • 8-10 կաթիլ եթերայուղ։

Պատրաստման եղանակը.

Ախտահանող միջոցը պատրաստելու համար հարկավոր է որևէ տարայի մեջ խառնել սպիրտն ու հալվե վերայի գելը մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ, ինչը հաճելի բույր կհաղորդի խառնուրդին։ Ավելի թանձ խառնուրդ ստանալու համար կարելի է մեկ գդալ հալվե վերայի գել ավելացնել, իսկ ավելի հեղուկ լուծույթ ստանալու համար կարելի է այն նոսրացնել մեկ գդալ սպիրտով։

Հարկ է հիշել, որ սպիրտը պետք է լինի բացառապես 99%-անոց, քանի որ ավելի ցածր կոնցենտրացիայով սպիրտ օգտագործելու դեպքում ախտահանիչ միջոցն արդյունավետ չի լինի։ Բացի այդ, այս լուծույթում հարկավոր է կիրառել բացառապես բնական հալվե վերայի գել առանց որևէ հավելման։ Խառնուրդին հաճելի բույր հաղորդելու համար շատ արդյունավետ կլինեն նարդոսի, մեխակի, դարչնի, անանուխի, կիտրոնի, թուրինջի կամ մարակույայի եթերայուղերը։ 

Ստացված խառնուրդը հարկավոր է լցնել օգտագործման համար հարմար որևէ տարայի կամ շշի մեջ։ Ցանկալի է, որ այն լինի բավական փոքր, որպեսզի հնարավոր լինի մշտապես պահել ձեռքի տակ։ Մնացած խառնուրդը կարելի է պահել մեկ այլ տարայի մեջ և օգտագործել փոքրիկ տարայի պարունակության վերջանալուն պես։

Ախտահանող այս միջոցը նման է այն ալկոգելերին, որոնք վաճառվում են դեղատներում ու խանութներում, սակայն իր բաղադրությամբ այն շատ ավելի անվնաս է, քանի որ չի պարունակում վնասակար քիմիական տարրեր ու չունի տհաճ հոտ։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ նման ախտահանող միջոցները չեն կարող փոխարինել ձեռքերը լվանալու պրոցեդուրային, ուստի դրանք հարկավոր է կիրառել միայն այն դեպքում, երբ չկա ինչպես հարկն է օճառով լվացվելու հնարավորություն։

Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար» Կիրանցի մատույցները հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի Մետրոյի կայարաններում նոր անցակետեր և նոր համակարգ են տեղադրվել․ մեկ ամսում լրիվ կվերջացնեն Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ. պատմության այս օրը ( 20 մայիս)Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել
Ամենադիտված