ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխությունը: 72-րդ մրցանակաբաշխությունն առցանց հեռարձակվել է Ամերիկյան հեռուստաակադեմիայի թվիթերյան էջում:

Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են հիմնական անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով, Schitt’s Creek-ը ճանաչվել է լավագույն կատակերգական սերիալ:

Քեթրին Օ’Հարան և Յուջին Լեվին ստացել են արձանիկներ որպես լավագույն կատակերգական դերասան և դերասանուհի: Նրանք գլխավոր դերերով են հանդես եկել Schitt’s Creek- ում: Միևնույն ժամանակ, Յուջինի որդին՝ Դեն Լևին, համարվել է երկրորդ պլանի լավագույն դերասան, ինչպես նաև կատակերգական սերիալի լավագույն սցենարիստ:

ավագույն դրամատիկ դերասանուհի մրցանակը ստացել է Զենդայան ՝ «Էյֆորիա» շոուում դերակատարման համար: Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Ջերեմի Սթրոնգը:

 Նա մրցանակ է ստացել շնորհիվ «Ժառանգները» ֆիլմում կատարած դերի: Բացի այդ, շոուն ինքնին ճանաչվել է լավագույն դրամատիկական սերիալ:

Լավագույն ռեալիթի-շոու անվանակարգում հաղթել է Ռու Փոլի «Թագավորական մրցավազքը» ծրագիրը: Rick and Morty Show- ն արժանացել է մրցանակի որպես լավագույն մուլտսերիալ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular