Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսաբանության առարկայական չափորոշիչների շուրջ բարձրացված աղմուկի հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենսաբանություն առարկայի չափորոշիչների մասին շրջանառվող տեղեկությունները ճշտելու և լուրերի իսկությունը պարզելու համար 1or.am-ը զրուցել է կենսաբանության առարկայական չափորոշիչների ծրագրի փորձագիտական աշխատանքային խմբի համաղեկավար Նարինե Քսաջիկյանի հետ:

1or.am-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ 8-րդ դասարանի կենսաբանության առարկայի նոր մշակված չափորոշիչների համաձայն, ինչպես նաև գործող չափորշչում աշակերտները պետք է ուսումնասիրեն մարդու օրգանիզմի մասին գիտություններ՝ անատոմիա, ֆիզիոլոգիա և հիգիենա:

Նոր ծրագրի համաձայն աշակերտները պետք է ուսումնասիրեն մարդու բոլոր օրգան-համակարգերը, այդ թվում՝ նաև վերարտադրողական համակարգը: Սակայն, այդ թեմայի նպատակներում և վերջնարդյունքներում չի ներառված հակաբեղմնավորիչների տեսակների, գործունեության, նպատակների և նմանատիպ այլ երևույթների մասին տեղեկությունների հաղորդում:

«Այդ տարիքի սովորողները դեռահասության և սեռահասունացման շրջանում են և, մեր կարծիքով, պետք է գիտակցեն մարդու, ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ, բազմացման ունակությունը, նկարագրեն վերարտադրողական առողջության պահպանմանը նպաստող հիգիենայի կանոնները և բացատրեն դրանց հետևելու կարևորությունը, սակայն, ռիսկային է հակաբեղմնավորման մասին խոսելը, քանի որ այն կարող է ոչ ճիշտ ընկալումների հանգեցնել:

Չնայած, միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլ երկրների կենսաբանության առարկայական չափորոշիչում նշված են հակաբեղմնավորման և այլ հարցերի հետ կապված դրույթներ, բայց մեր կողմից մշակված չափորոշիչներում այդ վերջնարդյունքի կամ նպատակների մասին որևէ խոսք չկա: Նշեմ նաև, որ մեր նախնական պատկերացնումներում մտածել ենք, որ հնարավոր է ավելի շեշտադրել այդ հարցը, սակայն, ծրագրի վերանայումից հետո որոշ վերջնարդյունքներ վերաձևակերպվել են և խմբում որոշում է կայացվել 8-րդ դասարանում ներառել միայն ընդհանուր վերարտադրողական համակարգի մասին, ոչ ավելին»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Ուստի, 8-րդ դասարանի չափորոշիչում հակաբեղմնավորիչների տեսակների և դրանց գործածության մասին ներառում չկա:

«Եվրոպայի, Ամերիկյայի, Սինգապուրի, Էստոնիայի փորձը ուսումնասիրելիս՝ մենք տեսանք, որ այնտեղ 8-րդ դասարանի ծրագրերում ավելի շատ տեղեկություններ են ներառված այդ թեմայի շուրջ, բայց փորձագետների խումբը ոչ թե վերցրել և տեղայնացրել է միջազգային փորձը, այլ երևույթները քննարկել է մեր բազմամյա դասավանդման փորձի, մենթալիտետի, ընտանիքի, երեխայի դաստիարակության արժեհամակարգի տեսանկյունից:

Խոսելով կենսաբանության12-րդ դասարանի չափորոշիչների մասին՝ փորձագետը նշեց, որ այդտեղ ևս կա մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող թեմաներ, որտեղ անդրադարձ է կատարվում հակաբեղմնավորման երևույթի և դրա գիտական ընկալումների մասին, սակայն ևս չի շեշտադրվում հակաբեղմնավորիչների տեսակների և կիրառական այլ հասկացությունների մասին:

12-րդ դասարանի տարիքային խմբում խոսքը 16-18 տարեկանների մասին է, շրջանավարտն իրավունք ունի տեղեկանալ, թե որն է վերարտադրողական առողջությունը: Դա ամրագրված է նաև մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի hոդված 5-ում՝ դեռահասների վերարտադրողական առողջության պահպանում /https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75284/:

Մեր կողմից գրած վերջնարդյունքը ընդամենը այդ պահանջին է ուղղված՝ առանց կանգ առնելու որևէ նեղ հասկացության վրա: Ինչ վերաբերում է պրակտիկ դասերին, հակաբեղմնավորիչների կրառման եղանակներին, ապա դա ևս չէր կարող լինել չափորոշիչներում և նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Ի դեպ, 12-րդ դասարանում կենսաբանություն առարկան ուսումնասիրում են այն սովորողները, որոնք հետագայում այդ ուղղությամբ են շարունակելու իրենց կրթությունը: Ուստի, ավարտական դասարանում կենսաբանության առարկայի որոշ չափով բարդացումը պայմանավորված է նաև մասնագիտական հետագա կրթությունը լիարժեք դարձնելու համար:

«Չափորոշիչները մշակելու ժամանակ մենք հիմքում ունեցել ենք ծրագրի բովանդակության շուրջ գիտելիքի ձևավորումը, աշակերտների հետազոտական կարողունակությունների զարգացումը, մեդիագրականությանը տիրապետելու, բացահայտումներ անելու, գիտելիքը կյանքի ընթացքում կիրառելու հմտությունները: Օրինակ, եթե կյանքի ընթացքում շրջանավարտները կանգնեն առողջական խնդիրների առջև, ապա կկարողանան ժամանակին դիմել բժշկի, կվերլուծեն ինքնաբուժման բացասական հետևանքները՝ կայացնելով ճիշտ որոշումներ:

Այնպես որ, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է անհիմն տեղեկություններ տարածվում հասարակության շրջանում: Եթե բոլորը կարդան մեր կողմից մշակած չափորոշիչները, ապա կհամոզվեն, որ, անգամ ենթատեքստում, որևէ վտանգ կամ մտահոգություն պարունակող տեղեկություն չկա: Եվ այդ ամենը ես կարող եմ փաստերով ու փաստաթղթերով ապացուցել, և բոլորը կհամոզվեն, որ որևէ միտում չկա ապագա սերնդի արժեհամակարգը փոխելու կամ խեղաթյուրելու, առավել ևս, որ դրանք դեմ են մեր ընտանեկան արժեհամակարգային ընկալումներին:

Բոլորս էլ ընտանիքներ ու երեխաներ ունենք, և այդ ամենը հասկանում ենք, պարզապես նոր չափորոշիչներով փորձել ենք բարձրացնել գիտության առաջընթացի մասին տեղեկացվածության մակարդակը և հնարավորություն տալ սովորողներին ծանոթանալու դրանց հետ: Եվ պետք չէ մոռանալ, որ 12-րդ դասարանի աշակերտը մասնագիտություն է ընտրում, պատրաստվում է ամուսնանալ և ընտանիք կազմել և այլն»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Ի դեպ այն թեմաները, որոնք ներառված են կենսաբանության չափորոշիչի նախագծում, երկար տարիներ դասավանդվել է դպրոցներում և անգամ գործող 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում խոսվում է վերարտադրողական համակարգի, սեռավարակների, սեռական հիվանդությունների մասին: Բայց, որքան էլ տարօրինակ է, այս մասին համացանցային աղմուկ նախկինում չի եղել:

«Ինչքան ժամանակ է այդ ամենը մենք դասավանդում ենք երեխաներին, այն մատուցելով որպես գիտության նվաճում: Բայց, զարմանալի է, որ մինչ այս նման աղմուկ չի եղել: Եվ տարբերությունը, որը կլինի նոր չափորոշիչների համաձայն այն է, որ չեն մատուցվի զուտ միայն փաստեր, այլ սովորողները պետք է կարողանան վերլուծել, գիտությունը կյանքի հետ կապել, գիտականորեն փաստարկված գրականությանը հղումներ անել, տարբերակեն հավաստի  և կեղծ տվյալները, մտածեն ու վերլուծեն նաև միջառարկայական կապերը:

Սա է հիմնական նորությունը, որը թելադրում է ներկայիս իրականությունը: Եվ, բնական է, որ այլևս չենք կարող վերադառնալ 2010 թվականի կամ ավելի վաղ գրված չափորոշիչներին, որոնցով մատուցվում էր միայն փաստական ինֆորմացիա և ավելի քան 20 տարի այդպես էր դասվանդվում դպրոցներում, աշակերտների մեջ զարգացնելով հիմնականում անգիր անելու և սերտելու կարողությունը: Գիտատեխնիկական առաջընթացը ապացուցեց, որ ավելի կարևոր են սովորողների կիրառական և վերլուծական հմտությունների ձևավորումը:

Կրթությունը պետք է լինի հետազոտաhեն, ապագա սերունդը պետք է կարողանա հարցադրումներ առաջարկել, գտնել ապացույցներ, կիրառել գիտելիքը, հաղթահարել մարտահրավերները՝ դառնալով ստեղծարար մասնագետ»,- ասաց Ն. Քսաջիկյանը:

Արմինե Գրիգորյան

 www.1or.am 

Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար» Կիրանցի մատույցները հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի Մետրոյի կայարաններում նոր անցակետեր և նոր համակարգ են տեղադրվել․ մեկ ամսում լրիվ կվերջացնեն Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ. պատմության այս օրը ( 20 մայիս)Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը
Ամենադիտված