Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել լեզվի գույնը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ հուշում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, ուստի դրանց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել։ Ընդ որում՝ երբեմն միայն մարդու լեզուն զննելն անգամ բավական կլինի նրա առողջական վիճակի մասին պատկերացում կազմելու համար։ 

Մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում իրենց լեզվին, մինչդեռ բժիշկները վստահ են, որ սա այն օրգաններից է, որը կարող է բավական շատ բան պատմել օրգանիզմի ընդհանուր վիճակի մասին: Մասնագետների խոսքով՝ լեզվի գույնը կարող է հուշել մի շարք խանգարումների կամ հավանական հիվանդությունների մասին՝ օգնելով ժամանակին նկատել դրանք: Բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Շիպկովը «Аргументы и факты» պարբերականի հետ զրույցում նշել է, թե առողջական որ խնդիրներն են դրսևորվում լեզվի գույնի փոփոխություններով։

Բժշկի խոսքով՝ լեզվի վրա առաջացած արտահայտիչ սպիտակ փառը կարող է լինել նշիկաբորբի, գրիպի, թունավորման կամ դիզենտերիայի ախտանշան։ Եթե այն նկատվում է միայն լեզվի հիմնային հատվածում, ապա չի կարելի բացառել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հավանականությունը։

Չափազանց գունատ լեզուն կարող է հուշել սակավարյունության մասին, մինչդեռ վառ դեղին փառով պատված լեզուն նախազգուշացնում է լյարդի հիվանդությունների մասին։ Այս դեպքում մեծ է հեպատիտի, խոլեցիստիտի և ենթաստամոքսային գեղձի բորբոքման հավանականությունը։

Եթե փառի պատճառով լեզուն ձեռք է բերում կանաչավուն երանգ, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել տասներկումատնյա աղիքի կամ լեղապարկի հետ կապված խնդիրներով, իսկ լեզվի մոխրագույն երանգը հուշում է այնպիսի վտանգավոր հիվանդությունների մասին, ինչպիսին են ՄԻԱՎ-ը, ստամոքսի քաղցկեղն ու քրոնիկ գաստրիտը։ Ընդ որում՝ սովորաբար մոխրագույն փառն առաջանում է լեզվի ծայրին կամ մեջտեղի հատվածում։

Ինչպես նշում է մասնագետը, լեզուն վառ կարմիր երանգ է ստանում ալերգիաների, վարակների, բորբոքային հիվանդությունների, ինչպես նաև սրտամկանի և արյունաստեղծ համակարգի հիվանդությունների դեպքում, մինչդեռ վառ վարդագույն երանգը բնորոշ է նշիկաբորբին կամ Կավասակիի համախտանիշին։

Լեզվի կապտավուն երանգը կարող է պայմանավորված լինել երիկամների ու թոքերի հիվանդություններով։ Եթե կապտում է լեզվի ստորին հատվածը, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել սրտի հիվանդություններով։ Բացի այդ, մուգ շագանակագույն լեզուն հուշում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումների մասին, իսկ սև լեզուն՝ աղիների բորբոքային հիվանդությունների մասին։

Սահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի Մետրոյի կայարաններում նոր անցակետեր և նոր համակարգ են տեղադրվել․ մեկ ամսում լրիվ կվերջացնեն Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ. պատմության այս օրը ( 20 մայիս)Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)
Ամենադիտված