ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան կներկայացնի «Կնքահայրը 3» ֆիլմի նոր տարբերակը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոլիվուդյան կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան պատրաստվում է ներկայացնել դասական դարձած «Կնքահայրը» եռապատման վերջին մասի նոր տարբերակը, որը սահմանափակ քանակով կինոթատրոններում կհայտնվի արդեն դեկտեմբերին: Ավելի ուշ ֆիլմը հասանելի կլինի նաև թվային հարթակներում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ռեժիսորը կկտրի օրիգինալ ֆիլմի սկիզբն ու վերջնամասը՝ դրանք փոխարինելով նոր տարբերակներով:

Կոպպոլայի խոսքով՝ ֆիլմի նոր տարբերակն ավելի շատ կհամապատասխանի իր հեղինակային տեսլականին:

Հատկանշական է, որ ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի նոր վերնագրով:

Paramount կինոընկերության տարածած հայտարարությունում նշվում է, որ Կոռլեոնե ընտանիքի վերելքի և անկման մասին պատմող եռապատման վերջին ֆիլմը մեծ հաջողություն չի ունեցել, մինչդեռ դրա նոր տարբերակը կներկայացնի ռեժիսորի և սցենարի հեղինակ Մարիո Պյուզոյի օրիգինալ տեսլականը եռապատման վերջի համար:

The third installment of The Godfather trilogy is considered the weakest compared to the first two, which both won best picture honors at the Academy Awards. Marlon Brando (right) and Salvatore Corsitto are seen above in The Godfather

Francis Ford Coppola, the director of the trilogy, is working on a new edit that will be retitled Mario Puzo's The Godfather, Coda: The Death of Michael Corleone

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular