ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորաբար ամանորին պահված երազանքներս իրականանում են. Գիսանե Պալյան

ՄՇԱԿՈՒՅԹ
Past.am-ը գրում է.
 

Past.am- ի զրուզակիցը երաժիշտ , երգահան Գիսանե Պալյանն է` մարդ , ով մշտապես տարբերվում է երաժշտական ճաշակով ու հայ երգարվեստը հարստացնում է որակյալ գործերով:

-Ամանորին երազանքներ պահեցի՞ք:

- Ինչքան որ,  ինձ հիշում եմ,  անպայման ամեն տարի ամանորի գիշերը պահում եմ երազանք ու սովորաբար դրանք իրականանում են : Այս տարվա համար նույնպես հավատում եմ ու սպասում:

-  «Ազգային երգիչ»  նախագծում երաժշտական պրոդյուսերն էիք , միաժամանակ ունեք մեծ ընտանիք, ինչպե՞ս հասցրեցիք պատրաստվել ընտանեկան տոնին: 

-Իսկապես զբաղվածությունն ու ծանրաբեռնված գրաֆիկը ծավալուն էր , բայց ընտանիքիս համար հասցրեցի նախապատրաստվել և շատ ուրախ նշեցինք տոնը:

- Ի դեպ նախագծի հաղթողին հավանու՞մ եք , նրան տեսնում էիք առաջին տեղում լինելուն:

- Որպես երաժշտական պրոդյուսեր եղել եմ շատ չեզոք, որովհետև մասնակիցները եղել են ինձ համար հավասար: Գնահատելով նրանց առավելությունները, ուժեղ կողմերը միշտ հանձնարարել եմ այնպիսի երգեր, կամ երաժշտական ուղղվածություն, որով նրանք լավագույնս կներկայանային հեռուստադիտողին:  

- Նախագծերում ամեն անգամ նոր սերունդ ճանապարհելուց ի՞նչ ապրումներ են մնում ձեզ:

- Երկար տարիներ աշխատել եմ տարբեր նախագծերում թե որպես պրոդյուսեր , երաժիշտ և ուղղակի որպես կոմպոզիտոր ,շփվել եմ տարբեր երիտասարդ երգիչների հետ , նրանց տվել եմ երաժշտական գիտելիք , փորձ , իսկ իրենցից յուրաքանչյուրից ես էլ ինչ որ չափով սովորել եմ ,նրանք նույնպես ինձ ինչ որ բան տվել են:

- Սուրբ ծնունդին նույն ոգևորությամբ էիք պատրաստվու՞մ ինչպես ամանորին:

- Սուրբ Ծնունդը մեր ընտանիքում առանձնահատուկ խորհուրդ ունի և անպայման նշում ենք , ոչ միայն համապատասխան ուտեստներ պատրաստելով , այլև ապրում ենք աստվածաշնչյան պատվիրաններով ողջ տարվա ընթացքում:

- 2020 թ - ին ի՞նչ աշխատանքային ծրագրե՞ր ունեք, որ կհանձնեք հանդիսատեսին 

-Անկեղծ ասած մի պահ դադար եմ ունեցել , որպես երգահան ու հիմա պիտի հստակ դասավորեմ թե որն է առաջնայինը տարեսկիզբը սկսելու համար , որովհետև այնքան շատ են աշխատանքային պլանները : Բավարարված եմ նրանով , որ  «Ազգային երգիչ»  նախագիծը նպատակային , ճիշտ արդյունավետ ստացվեց ու հիմա ժամանակն է նոր գործ սկսելու:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular