ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկլել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին զեկույցով, պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ Կառավարությունն էլ տեղեկություն տարածեց, որ հայ-ադրբեջանական սահմանի կոորդինատների ճշտման աշխատանքների շրջանակներում, ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Պաշտոնական հաղորդագրություններն իրականում չափազանց սեղմ են և չեն ներկայացնում իրերի իրական դրությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնող խմբի նիստը չափազանց թեժ է անցել, մասնավորապես, ՔՊ վարչության անդամներին և այլ պաշտոնյաների հետաքրքրել է, թե ի՞նչ է անելու ընդհանրապես իշխանությունը, եթե երկրում ստեղծված իրավիճակը դուրս գա իրավապահների վերահսկողությունից։ Ինչպես և սպասելի էր, սահմանագծման և սահմանին ապրողների ճակատագիրը ՔՊ-ականներին բոլորովին չի հուզում։ Թիվ 1 խնդիրը, որ այսօր հուզում է վարչախմբին և նրա պարագլխին՝ իրենց սեփական անվտանգությունն է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ ՝ Փաշինյանը հավաստիացրել է, թե միջազգային լայն աջակցություն է ստացել սահմանազատման աշխատանքներն իրականացնելու համար ու նաև թույլտվություն՝ դիմելու անհրաժեշտ ուժային գործողությունների, փորձել է հանգստացնել կուսակիցներին, նշել, թե իրենց իշխանությանն առայժմ ոչինչ չի սպառնում։ Վարչախմբի ուժայինների ագրեսիվ գործողությունները, նշենք, առաջին հերթին ահաբեկել են հենց ՔՊ-ականներին, որոնք հրաշալի հասկանում են, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ Փաշինյանի վերահսկողությունից և անգամ ուժայիններն անցնեն հանրության կողմը։

Հակոբ Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular