ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրդեհ Գառնի գյուղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 26-ին` ժամը 01:15-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 03:44-ին։

Այրվել են տան տանիքի (մոտ 250 քմ) փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 200 քմ, կից ավտոտնակի (մոտ 30 քմ), անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքը (մոտ 140 քմ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular