ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը թերևս մտադիր է վերջանականապես փչացնել հարաբերությունները նաև Հայաստանի մերձավոր հարևան Իրանի հետ։ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել բրիտանական մի քանի ԶԼՄ-ների և հենց առաջին հարցին «մնացել» բրիտանական սադրանքի տակ։ Մասնավորապես, «Գարդիանի» թղթակիցը ընդգծել է, թե Հայաստանը շրջապատված է բավական մեծ 4 ավտորիտար երկրներով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա և Ադրբեջան։

Եթե Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում դեռ ինչ որ կերպ հասկանալի կլիներ Փաշինյանի արձագանքը, ապա Իրանը ավտորիտար երկիր համարելն իսկապես լրջագույն և կոպիտ դիվանագիտական սխալ է։ Փաշինյանն ընդհանրապես չի ուղղել բրիտանացի լրագրողին և շարունակել է անվրդով պատասխանել հարցին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի ամբիոնից Իրանն անվանել էր ավտորիտար պետութուն, ինչից հետո Իրանից բավական լուրջ դժգոհություն էր հնչել, ընդ որում, այն ժամանակ խոսակցություններ կային, որ Կոնջորյանը զբաղեցնելու է արտաքին հարաբերությունենրի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, բայց այդ հայտարարությունից հետո նրան չէին նշանակել:

Հիմա էլ Փաշինյանն ինքն է կարծես նոր հարված հասցնում հայ-իրանական, առանց այն էլ բարդ հարաբերություններին: Թեև Իրանը բազմիցս նշել է, որ իր համար «կարմիր գիծ» է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և լուրջ աջակցություն է ցուցաբերում մեր երկրին, գործող իշխանություններն իրենց դիլետանտիզմի պատճառով վնասում են Թեհրանի հետ հարաբերություններին։ Թե դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ փաստը, թերևս չարժի ասել։

 

Անի Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular