ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում տղամարդիկ գնդակահարել են 3 ոստիկանի, գողացել նրանց զենքն ու փախուստի դիմել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կարաչայ-Չերքեզիայում անհայտ անձինք կրակել են երեք ոստիկանի վրա, հայտնում է Life-ը՝ Shot թելեգրամյան ալիքին հղումով։

Ապրիլի 21-ին ժամը 23:40-ին Կարաչաևսկում տեղի շուկայի տարածքում հարձակման է ենթարկվել ոստիկանության երեք հոգանոց ջոկատը: Աշխատակիցները հերթապահում էին և հսկում տարածքը, երբ անհայտ անձինք կրակ են բացել նրանց վրա։

Ողջ է մնացել միայն մեկ ոստիկան. նա ստացել է ազդրի և մեջքի հրազենային վնասվածքներ։ Դասակի հրամանատարի տեղակալն ու նրա երկրորդ ենթական զոհվել են։ Հանցագործները երեքի մոտից էլ գողացել են ծառայողական զենքերը, ինչպես նաև ինքնաձիգները։

Այժմ ոստիկանությունը փնտրում է 35-ամյա Ռուսլան Սեմյոնովին և Մարատ Բիտդաևին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular