Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի կողմից ոչնչացված Քարինտակը պատմության մեջ ունեցել է միայն հայկական բնակչություն և միջավայր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Monument Watch-ը գրում է․

Սույն թվականի ապրիլի 5-ին Google Earth արբանյակային ծառայությունը թարմացրեց Ասկերանի և Շուշիի շրջանների տիեզերական պատկերները։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում կայքի թիմն արձանագրեց, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է  Շուշիի շրջանի Քարինտակի գյուղն իր հին թաղամասերով, աղբյուրներով,  քաղաքացիական ենթակառուցվածքներով և բնապատմական միջավայրով (նկ․ 1)։

Քարինտակ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի հարավային ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Կարկառ գետի  ձախ ափին։

Վանդալիզմի արդյունքում ոչնչացվել են գյուղի 13-րդ դարով թվագրվող խաչքարը, 19-րդ դարի ջրաղացը, գյուղի կենտրոնում կանգնեցված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձան-կոթողը:

Գետնի երեսից ջնջվել են համայնքային մի շարք կենտրոններ՝ միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը, բուժկետը, գյուղապետարանը։ Գյուղում գործում էր «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Քարինտակի մասնաճյուղը։  Մինչև Արցախյան առաջին պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։

Հողին հավասարեցված բնակավայրի տարածքում դեռևս կանգուն են մնացել 1841 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1838 թվականին Հակոբ Սիմոնյանի կողմից Կարկառ գետի վրա  կառուցված Սիմոնենց կամուրջը։ Գյուղի գերեզմանոցում, ըստ արբանյակային պատկերների, բուլդուզերներ և այլ տեխնիկաներ դեռևս չեն աշխատել։     

 Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո  ավերվել էր Քարինտակի 1991-1994 թվականների  ինքնապաշտպանությանը նվիրված հուշարձանը։ Իսկ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց գյուղի պատմա-դավանական միջավայրի փոփոխման մասին և նույն թվականի նոյեմբերի 7-ին մզկիթի հիմնարկեք արեց գյուղում։ Ի լրումն ասվածի՝  2022 թվականին արձանագրվել է նաև  Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեցեղու վանդալիզմի դեպք․ ջարդել էին Սուրբ խորանը և պղծել ծիսական գործառույթը։

 Մեր արձագանքը

Քարինտակն իր ողջ պատմության ընթացքում ունեցել են զուտ հայկական բնակչություն և համապատասխան ազգային-դավանական հայկական միջավայր: Անգամ խորհրդային տարիներին, երբ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում էր շրջանի էթնիկ պատկերը փոխելու համար, միևնույն է՝ Քարինտակն ուներ  բացառապես հայ բնակչություն:

Գյուղի ոչնչացումը  Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ  ընթացքում համակցված հանցագործությունների շարք է, ինչը կոպտորեն խախտում է պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի  որոշումները։    Գյուղին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

Գյուղի պատմական տների և ժառանգության կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում  մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված