ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար։
 
Ուշադրություն դարձրեք խորհրդանշական օրերին։ Թուրքի համար դրանք կարևոր են։
Եթե հիշում եք, 2020-ի պատերազմը սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին։ Ճիշտ 100 տարի առաջ՝ 1920-ի սեպտեմբերի 27-ին Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա ու առաջ շարժվեց դեպի Կարս (այն ժամանակ Հայաստանի ճանաչված ինքնիշխան տարածքը ավելի մեծ էր՝ ներառելով Կարսը, Արդահանը, Արարատ սարը և այլն)։
 
2020-ի նոյեմբերի 9-ին Նիկոլի հետ պայմանավորվելով մեր պարտության թղթի մասին՝ Ադրբեջանը շեշտը դրեց իր դրոշի օրվա վրա։
 
2020-ի նոյեմբերի 25-ին ստանալով Քարվաճառը՝ Ադրբեջանը նշեց, որ այդ օրը մեր ազգային հերոս, Քարվաճառի ազատագրող Ավոյի ծննդյան օրն է։
 
2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի ուղղությամբ՝ պայմանավորված ստանալով Սև լճի տարածքը։ Ճիշտ 27 տարի առաջ՝ 1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանը ստորագրել էր իր պարտության փաստաթուղթը։
 
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց շրջափակված Արցախի վրա և ստանալով Նիկոլի համաձայնությունը՝ սեպտեմբերի 21-ին պայմանավորվեց բնիկ հայերի բռնի տեղահանման համար։ Այդկերպ Հայաստանի անկախության օրը դարձավ Արցախի հայաթափման խորհրհրդանիշ։
 
2024-ի ապրիլի 19-ին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել զիջել Տավուշի մարզի մի շարք տարածքներ, որոնք ապահովում են առնվազն 10 գյուղի անվտանգությունը և ապահովում Վրաստանի հետ միջպետական ճանապարհը։
Ըստ կառավարության որոշ աղբյուրների՝ Ադրբեջանը պահանջել է տարածքները իրեն զիջել ապրիլի 23-ին կամ 24-ին։
 
Իսկ դուք գիտեք, թե ապրիլի 24-ը ինչի խորհրդանիշ է և ինչ նշանակություն ունի մեր թշնամիների համար։
 
Կարևոր է առաջիկա 2-3 օրերին կազմակերպել մարդկանց համախմբում և ծրագրային պայքար՝ ձախողելու Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածությունը։ Զորքը իր հերթին պիտի իմանա, որ առաջնագծից հետ քաշվելու դեպքում ինքը մի քանի ամիս հետո կռվելու է ավելի վատ դիրքերում՝ տալով մեծ թվով զոհեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular