Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ՄԱԿ-ի բարձրագույն դատարանում մեղադրել է Ադրբեջանին  Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մեջ՝ միաժամանակ հայտարարելով, որ վճռական է հետամուտ լինել Կովկասում իր հարևանի հետ խաղաղության հաստատմանը, գրում է lefigaro.fr-ն:

Երկու հարևան երկրները այս և հաջորդ շաբաթ Հաագայի դատարանում կներկայացնեն «էթնիկ զտումների» շուրջ իրենց երկարատև վեճը:

Նախքան անցյալ տարվա սեպտեմբերը, երբ ադրբեջանական ուժերը կայծակնային հարձակման արդյունքում վերականգնեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, որը վերջ դրեց հայկական երեք տասնամյա կառավարմանը, իսկ հայ բնակչության մեծ մասը՝ ավելի քան 100,000 մարդ, արտագաղթեց Հայաստան, Հայաստանն ու Ադրբեջանը երկու պատերազմ են մղել՝ 1990-ականների սկզբին և 2020 թվականին, որոնց միջակայքում էլ պահպանվել է լարվածությունը:

«Տարիների սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտեց էթնիկ զտումները տարածաշրջանում,- դատավորներին ասել է Հայաստանի իշխանությունները ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը,- Բաքուն հիմա էլ համակարգված կերպով ջնջելով էթնիկ հայերի առկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ավարտին է հասցնում գործը»:

Զանգվածային արտագաղթից հետո, որը քաոս առաջացրեց Լաչինի միջանցքում մոտ 200 հայ դեռևս անհայտ կորած է, ավելացրել է Եղիշե Կիրակոսյանը: Բաքուն կտրականապես մերժել է «էթնիկ զտումների» մեղադրանքները՝ ասելով, որ հայերը կարող են ազատ վերադառնալ, եթե համաձայնեն ապրել ադրբեջանական տիրապետության տակ։

«Հայաստանն ի սկզբանե ձգտում էր այս վարույթը հարուցել դատարանում և օգտագործել այս դատավարության փաստը Ադրբեջանի դեմ մեդիա արշավ իրականացնելու համար», - ասել է Բաքվի ներկայացուցիչ դատավոր Էլնուր Մամեդովը։

Նաև Ադրբեջանը դատարանին կոչ է արել մերժել Հայաստանի հայցը՝ պատճառաբանելով, որ դատարանն իրավազոր չէ։ Արդարադատության միջազգային դատարանում իրավական պայքարը սկսվել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերին, երբ կողմերից յուրաքանչյուրը հայց էր ներկայացրել մյուսի դեմ։

Նրանք միմյանց մեղադրում էին «էթնիկ զտումների» և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։

Արդարադատության միջազգային դատարանը, որը լսել էր պետությունների միջև վեճերը, արտակարգ հրամաններ էր արձակել 2021 թվականի դեկտեմբերին՝ կոչ անելով երկու կողմերին կանխել ռասայական ատելության հրահրումը և քարոզչությունը:

Այնուամենայնիվ, չնայած ՄՔԴ-ի վճիռները պարտադիր են կատարման համար, բայց դրանք չունեն կիրառման մեխանիզմ, որի արդյունքում էլ լարվածությունն աճել էր, և գագաթնակետին հասել անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի բլից-կրիգ հարձակմամբ:

Եղիշե Կիրակոսյանը նաև դատավորներին ասել է, որ Բաքուն «ավելի ու ավելի է բնութագրում Հայաստանի մարդու իրավունքների պահանջները... որպես Ադրբեջանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված մարտահրավեր»:

«Ադրբեջանը խորապես սխալվում է, Հայաստանը ոչ մի հավակնություն չունի Ադրբեջանի տարածքի նկատմամբ, ինչպես և հաստատակամ է պայմաններ ստեղծել իրական և կայուն խաղաղության համար»,- ասել է նա։

Հակամարտությունը նաև լարել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քանի որ Երևանը պնդում է, որ Մոսկվան համարժեք չի օգնել, երբ ինքը ենթարկվել է հարձակման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց
Ամենադիտված