Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերի ոչնչացումը կամ յուրացումը դիտվում է որպես մշակութային ցեղասպանություն։ Հենց այսպիսի երևույթ է տարիներ շարունակ, առավել ևս՝ հիմա, տեղի ունենում Արցախում։ Ճիշտ է՝ դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո էր Ադրբեջանը սկսել ոչնչացնել հայկական կոթողները, հուշարձաններն ու մշակութային արժեքները, բայց ողջ Արցախի բռնազավթումից հետո այս գործընթացը նոր թափ է ստացել։ Իսկ այն պարագայում, երբ արդեն պարզ է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, Ադրբեջանը կարող է ամբողջովին ձեռքերին ազատություն տալ ու իսպառ վերացնել հազարամյակների ընթացքում հայերի թողած հետքերը։

Դրան զուգահեռ մեծ արագությամբ Արցախի տարածքում ինչ-որ կառույցներ են ստեղծվում այն համատեքստում, թե իբր իրենք վերականգնում են ադրբեջանական «հինավուրց» կոթողները։ Հաշվի առնելով ադրբեջանական քարոզչության բնույթը՝ պարզ է, թե ինչ նպատակներ է իր առաջ դրել Բաքուն։ Ադրբեջանական կեղծ պատմագիտության համատեքստում զարգացվում է, այսպես կոչված, «աղվանական տեսությունը»։ Անգամ փորձ է կատարվում իրականությունը ներկայացնել հակառակ տեսանկյունից, թե իբր հայերն են ոչնչացրել ադրբեջանական մշակութային արժեքները։

Ադրբեջանական կառավարող շրջանակների կողմից պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Արցախի այս կամ այն բնակավայր, որոնց ժամանակ լրագրողների խմբերի կամ արտերկրյա պաշտոնյաների տանում են՝ ցույց տալու, թե իբր հայերն ավերել ու ոչնչացրել են ադրբեջանական հուշարձանները։

Վերջերս էլ համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հիմնովին քանդում են Արցախի Ազգային ժողովի շենքը, ապա անցնում նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ազատամարտիկների շենքը քանդելուն։ Մյուս կողմից էլ՝ տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, թե ինչպես է վերանորոգման անվան տակ Ադրբեջանը ավերում Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ Շուշիի «Կանաչ ժամը» ընդհանրապես հողին է հավասարեցվում։ Պարզ է, թե ադրբեջանական հանցագործությունները ինչ արդյունքների կարող են հանգեցնել, եթե անարգել շարունակվի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ «Կանաչ ժամի» ճակատագրին կարժանանան բոլոր հայկական կառույցները և հուշարձանները։ Այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր են պահանջվում ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում ադրբեջանական հանցագործությունների մասին բարձրաձայնելու առումով։ Բայց նրանք ընդհանրապես մատը մատին չեն տալիս։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները միայն ներքին ընդդիմախոսներին սպառնալուց, ճնշելուց են իրենց վստահ զգում, իսկ երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործին, ապա նրանք չկան, զրո են։ Հայաստանյան ՀԿ-ների զգալի մասը նույնպես հիմնականում լուռ է, այնինչ ամենափոքր հարցերի շուրջ մեծ աղմուկ կարող են բարձրացնել, դիմել միջազգային կազմակերպություններին։

Այսինքն, եթե անհրաժեշտ աշխատանք չտարվի ու միայն պարբերաբար լուսանկարներ հայտնվեն մամուլում, ապա կկրկնվի, օրինակ՝ Նախիջևանում Նոր Ջուղայի խաչքարների ոչնչացման պատմությունը։ Հասկանալի է, չէ՞, որ բավական մեծ թվով մշակութային արժեքներ ևս ոչնչացվում են, սակայն դրա մասին հայ հանրությունը տեղյակ չէ, քանի որ հասանելիություն չկա դեպի Արցախ։ Ուստի, հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նաև ադրբեջանական հանցանքները մնացած դեպքերում ևս հստակ ֆիքսելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչ
Ամենադիտված