Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն չեն կատարել իրենց խոստումներն ու հայտարարությունները, այլև կատարել են դրանց տրամագծորեն հակառակ քայլեր: Մենք առիթ ունեցել ենք հրապարակումների շարքով ներկայացնել մի քանի տասնյակ նման օրինակներ: Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ ամփոփ անդրադառնում ենք քսան հիմնական կետերին.

1. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:Պատերազմից հետո Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նա զարմացած հարցնում է, թե այդ ե՞րբ է շանս եղել, որ Արցախը լիներ անկախ կամ Հայաստանի կազմում:

2. 2016 թվականին Փաշինյանին մտահոգում էր Տավուշի անվտանգությունը, իր ընտանեկան թերթում նա գրում էր, որ տավուշցիները ունեն անվտանգ ապրելու իրավունք, մինչդեռ այսօր այդ նույն գյուղերի բնակիչներից պահանջում է լքել սեփական տները, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի անունից սպառնալով պատերազմով:

3. Իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները հանրությանը խոստանում էին, այսպես կոչված, «կարմիր գծերի» վերացում, տուգանքների ներում: Ի վերջո, հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Երևանում «կարմիր գծերի» վճարն աճեց 13 անգամ:

4. 2018 թ. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում խոստացավ. «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում»: Մինչդեռ ոչ միայն առաջին իսկ քայլերով փակեց գյուղնախարարությունը, այլև արդեն մի քանի տարի է՝ տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։

5. 2018 թ. ապրիլին՝ Շիրակի մարզից սկսած քայլարշավի ժամանակ, ճանապարհներին Փաշինյանը փակում էր արագաչափերը, խոստանում վերացնել դրանք: Այսօր Փաշինյանի արարքը կրկնած քաղաքացուն կալանավորում են, իսկ բուն արագաչափերի թիվը Հայաստանում կրկնապատկվել է:

6. Փաշինյանն ու թիմակիցները հանրությանը համոզում էին, որ բարելավելու են հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մինչդեռ այսօր տեսնում ենք ակնհայտ «դրեյֆ» դեպի արևմուտք և ՌԴ-ի հետ հարաբերությունների աննախադեպ լարում:

7. Հանրությանը վստահեցնում էին, որ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու են «թալանված» գումարները, մինչդեռ բյուջե են վերադարձվել իսկապես կոպեկներ՝ խոստացածի համեմատ:

8. Հեղափոխության ժամանակ հայտարարվում էր, որ այլախոհների հանդեպ վենդետա և հետապնդում չի լինելու: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ կալանավորվում են ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այլ նաև Փաշինյանի ու թիմակիցների հասցեին թթու խոսք ասած շարքային քաղաքացիները:

9. Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ կրճատելու է ՀՀ արտաքին պարտքը, ավելին՝ խոսել էր այն աուդիտի ենթարկելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, եթե 2018-ին այն 6 միլիարդ էր, ապա այսօր՝ 12:

10. Նույն Փաշինյանը որպես կարևորագույն սկզբունք էր հռչակել խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, մինչդեռ հեղափոխությունից հետո ընդլայնվել են միայն իր՝ Փաշինյանի լիազորությունները:

11. Որպես իրենց սկզբունք հայտարարում էին, որ պետք է բացառվի պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելը: Ինքներդ կարող եք հաշվել, թե գործող քաղաքական թիմում քանի բիզնեսմեն պաշտոնյա կա:

12. Ասում էին՝ հանքերի շահագործման հարցում բնապահպանների գնահատականներով պետք է առաջնորդվել: Մինչդեռ որևէ բնապահպանի կարծիք այդպես էլ չհարցրեցին՝ Ամուլսարի և Թեղուտի հանքերը շահագործման հանձնելով:

13. Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի բացառումը ևս հռչակվել էր առաջնային խնդիր: Թերթի ամբողջական համարներ չեն բավականացնի՝ թվարկելու այն պաշտոնյաներին, որոնք իրենց ԽԾԲ-երին հարմարավետորեն դասավորել են պետական կառավարման համակարգում

14. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրությանը համոզում էին, որ «կոմունալ» թանկացումներ չեն լինելու: Մինչդեռ թանկացավ և՛ գազը, և՛ էլեկտրաէներգիան, և՛ ջուրը: Գումարած, որ անընդհատ համընդհանուր թանկացումներ են՝ շարքային քաղաքացիների եկամուտների աճի փաստացի բացակայության պայմաններում:

15. Մինչ իշխանափոխությունը այս թիմի ներկայացուցիչները դեմ էին կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, գալով իշխանության՝ այդ համակարգը ներդրվեց առանց վարանելու:

16. Գրեթե բոլոր հայտարարություններում նշվում էր, որ պատմական նոր որակ պետք է ձևավորվի Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Երբեք այդ հարաբերությունները չեն եղել այդքան լարված, որքան այս իշխանությունների օրոք:

17. Հավատացնում էին, որ չի լինելու նաև կադրային ջարդ: Բայց այս իշխանությունները առաջնորդվեցին բացառապես «պոլի փայտ լինի, բայց մերը լինի» հայտնի սկզբունքով, հանրությանը բաժանեցին սևերի ու սպիտակների, պետական կառավարման համակարգը պարզապես մաքրեցին պրոֆեսիոնալ կադրերից, առաջնայնությունը տվեցին բացառապես քպական լինելուն կամ առնվազն ՔՊ-ին լոյալ լինելուն:

18. Փաշինյանի և նրա թիմի նոու-հաուն պայքարն էր կոռուպցիայի դեմ, մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ կառավարության նիստին հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ պայքարը կոռուպցիայի դեմ փաստացի տապալվել է: Այս մասին են վկայում նաև Freedom House-ի և այլ միջազգային կառույցների զեկույցները:

19. 2018 թ. մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»: Այսօր հենց իշխանության ներկայացուցիչներն են աչքի ընկնում ատելության քարոզով, ընդդիմադիրների հասցեին հնչող սպառնալիքներով: Ավելին, նաև սպառնալիքների կյանքի կոչմամբ:

20. Գրեթե բոլոր խոսափողներից ՔՊ-ի համար առաջնային հարց էր համարվում գործազրկության կրճատումը: Մինչդեռ 2023-ին գործազուրկների քանակը 2022-ի համեմատ ավելացել է 13,8 հազարով, և դա որևէ պաշտոնյայի այսօր չի հուզում:

Ինչպես ասվում է՝ շարունակելի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Ամենադիտված