Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ 

ԻՐԱՎՈՒՆՔ

Արդեն 2 տարի 7 ամիս է կալանքի տակ է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ընդամենը երկու օր առաջ դատարանը կրկին մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: Միայն դրանից հետո Տոնոյանը վարչապետին առաջարկեց կախիչների որակը ստուգելու ժամանակ գտնելու փոխարեն, ժամանակ գտնել և իր հետ միասին ստուգել հռթիռների որակը: Տոնոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին հանրությանը հայտնի են կցկտուր տեղեկություններ, որոնք տարածվել են նախաքննության սկզբնական փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ՝ «Այդ հաղորդագրություններով փորձ էր կատարվում հանրության մոտ ստեղծել ինչ-որ անորակ հրթիռներ չարդարացված բարձր արժեքով ձեռք բերելու տպավորություն։ Շատերը գործի մասին ունեն միայն այն տեղեկությունը, որ Պաշտպանության նախկին նախարարը կալանավորված է։ Հիմա արդեն կարող ենք հստակ արձանագրել, որ մեր տպավորությամբ՝ իրավական շղարշի տակ իրականացվող այս ողջ գործընթացի միակ նպատակը հենց դա է` հանրությանը ներկայացնել նախկին նախարարի կալանավորված լինելու փաստը, հնարավորություն չտալով անգամ տեղեկանալու, թե ինչի մասին է իրականում գործը, ունի՞ արդյոք առաջադրված մեղադրանքը գոյության որևէ հիմք, արդյոք կա՞ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, թե ոչ»։

Հայտարարությունից զատ գործի փաստական տվյալների, անորակ հռթիռների փորձաքննություն նշանակելու կամ չնշանակելու, դրանց արդյունքների, այս պահին գործի ինչ փուլում գտվելու վերաբերյալ 1or.am-ի հարցերին Տոնոյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին ավելին ասել չի կարող:

«Դեռ քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում էր մեզ ակնհայտ, որ առաջադրված մեղադրանքն ու ապացույցներով հիմնավորված փաստական հանգամանքները միմյանց հետ որևէ կապ չունեն։ Այդ համոզմունքն էլ ավելի էր ամրապնդվում յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում, ու դրան զուգահեռ առարկայանում էր հարցը, թե նման պայմաններում ինչ նպատակ ունի այս հետապնդումն ու կալանքը։ Իրավական գործընթացի շղարշն այս գործի վրայից վերջնականապես անհետացավ, դատաքննության վերջին փուլում` իրեղեն ապացույց հրթիռների զննության արդյունքում։ Արդեն 3 տարի որպես իրեղեն ապացույց ճանաչված հրթիռները գտնվում էին անթերի վիճակում։ Դավիթ Տոնոյանի ու նրա պաշտպանների պահանջները՝ իրեղեն ապացույց ճանաչված բոլոր հրթիռները զննելու մասին, մնացին անկատար, թեև ընտրովի զննված բազմաթիվ հրթիռներն էլ դրանց անթերի վիճակի մասին որևէ կասկածի տեղ չթողեցին»։

Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում։ Այս ամենը քաղաքական նպատակներ հետապնդող, քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, որը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրված` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում։ Այս մասին բարձրաձայնում է Տոնոյանի պաշտպանական թիմը: Առաջին անգամ է, որ Տոնոյանի պաշտպանական թիմը կամ հենց ինքը՝ Տոնոյանը, գործին հստակ քաղաքական գնահատական է տալիս: Տոնոյանն այդ մասին լռեց նաև ԱԺ քննիչ հանձնաժողովում, ըստ էության, չհակառակվելով Նիկոլ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի թեզերին:

Նկատենք, որ Քննիչ հանձնաժողով ներկայանալուց հետո փոխվեց Տոնոյանի պաշտպանական թիմը. գործը վերցրին Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը: Հավանաբար պաշտպաններին հաջողվել է Տոնոյանին համոզել, որ գործին պետք է տալ քաղաքական հստակ գնահատական: Իսկ դա արվեց միայն դատարանի կողմից խափանման միջոցի վերաբերյալ վերջին միջնորդությունը մերժելուց հետո: Ըստ երևույթին կարելի է սպասել նոր հետաքրքիր բացահայտումների:

Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համար
Ամենադիտված