ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ոսկեպարում և Տավուշի մարզի մյուս գյուղերում Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից հետո ակնհայտ էր, որ գործող իշխանությունը փորձում է կրկին մոլորեցնել այդ գյուղերի դյուրահավատ բնակիչներին և խաբելով առաջ տանել սեփական նարատիվներն ու ցանկությունները։

Պարզվում է՝ Փաշինյանը Ոսկեպարում մի բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ, լրիվ հակառակն ասել։ Մի գյուղում գյուղացիներին ասել է,որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, փոխարինելու են Ոսկեպարի ներքին հատվածով, իսկ հակառակորդը գետից այս կողմ չի անցնի։

Բերքաբերում էլ ասել է. «Դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»։

Պահեստազորի գնդապետ, Ոսկեպարում բնակվող Միհրան Մախսուդյանի խոսքով՝ իրենց համար հիմա անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածն է ավելի ճշմարիտ։ Ինչպես սովորաբար լինում է գործող իշխանությունների դեպքում, Փաշինյանը կարող է երկու գյուղերի գյուղացիներին տարբեր բաներ ասելով երկու դեպքում էլ ստել։

Իրականն այն է, թե նա ինչ է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ։ Ըստ էության, հաշվի առնելով Ոսկեպարում և Տավուշի այլ գյուղերում սկիզբ առնող ընդդիմադիր լայն շարժումը, գործող իշխանությունները փորձում են առժամանակ հանգստացնել իրավիճակը, ըստ ամենայնի՝ պայմանավորվածության հանգելով նաև Ադրբեջանի հետ։ Փափուկ բարձ են դնում գյուղացիների գլխի տակ՝ սեփական ծրագրերն առաջ տանելու և ինչ-որ պահի Տավուշի բնակչությանը պարզապես փաստի առաջ կանգնեցնելու համար։

Ընդամենը մեկ օրվա ընթացքում երկու տարբեր բան հայտարարելը Փաշինյանի դեպքում ամենևին անսպասելի չէ։ Նա բազմիցս ապացուցել է, որ կարող է խաբել, ստել և կեղծել՝ հանուն սեփական իշխանության պահպանման։

Թամարա Վիրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular