ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցում սենսացիոն հայտարարություն է արել։ Մինչ այդ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանձնաժողովի շրջանակներում ձեռք են բերվել ռազմական պայմանավորվածություններ, մասնավորապես նշվում էր, թե Հայաստանը պայմանավորվել է ռուսական 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահներին փոխարինել ԱՄՆ, ԵՄ և ՆԱՏՕ-ի մասնագետներով՝ նրանց նաև ընդգրկելով Հայաստանի սահմանային տարածքներում՝ Ադրբեջանի և Իրանի դեմ աշխատանքների ընդլայնման, ինչպես և Հայաստանի կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների էներգահամակարգերի վերակողմնորոշման մեջ։

«Հաշվի առնելով այս ամենը՝ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ»,- նշել էր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայաստանի ԱԳՆ-ից անմիջապես արձագանքել և նշել էին, թե բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, թե Բրյուսելում քննարկված հարցերի ողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։

«Օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծիք է»,- ասել է նա։

Ըստ էության, մի կողմից, Ռուսաստանի ԱԳՆ-ն հարկ է համարում արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված կեղծ տեղեկությանը, մյուս կողմից՝ սեփական խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից դուրս բերելուց հետո փորձում է կրկին մեղքը բարդել հայկական կողմի վրա։

Բարեբախտաբար այս անգամ ևս Հաայստանի ԱԳՆ-ն արձագանքել և հերքել է այս կեղծիքը, բայց առաջիկայում ադրբեջանական կողմից նորանոր կեղծիքներ են սպասվում, Ռուսաստանն էլ, հատկապես այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը տուրք է տալիս ադրբեջանական ապատեղեկատվությանը։ Թե ո՞րն է դրա պատճառը, թերևս պարզ է յուրաքանչյուրին։

Ալլա Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular