ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը և ԱՊՀ գործընկերները կանցկացնեն ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ հրամանատարաշտաբային «Տարածաշրջանային անվտանգություն-2024» զորավարժություններ:

Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի փոխնախագահ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության գծով փոխղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։

Զորավարժությունների մասնակիցները կմշակեն Ռուսաստանի և Բելառուսի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի մեջ մտնող ավիացիայի և ՀՕՊ զորքերի կազմում մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ընթացքում փոխգործակցության հարցերը:

Գեներալը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ վարժանքներ էին անցկացվել Ղազախստանի տարածքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular