ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Orer.am-ը գրում է.

Օրաթերթերից մեկն այսօր հրապարակում է արել, որտեղ, ի թիվս այլոց, որպես նորօրյա իշխանության օրոք ձևավորված օլիգարխի, առանձնացրել է Նարեկ Նալբանդյանի անունը։ Հավանաբար լրատվամիջոցը չի տարբերակում, թե ինչ է նշանակում օլիգարխ, հակառակ պարագայում գործարարի և օլիգարխի միջև հավասարության նշան չէր դնի։

Եվ այսպես, օլիգարխիան դա խմբի իշխանությունն է, որը պետության մեջ ձևավորում է իր սեփական իշխանությունը, վեր է դասում իրեն օրենքից, հետևաբար դրսևորում է հակապետական վարքագիծ։

Հիմա մի պահ վեր կանգնենք անձերից, մի կողմ թողնենք անձնական նախասիրությունները և խոսենք փաստերով` պարզապես թերթելով մամուլը։ Ինչո՞վ է աչքի ընկել լրատվամիջոցի կողմից օլիգարխ հռչակված Նալբանդյանը։

Եվ այսպես, նա հիմնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, հենց այդ ընկերությունն էլ համարվում է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցային համալիրի գնորդը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն նաև ալյուրի ու ձվի արտադրությամբ է զբաղվում:

Ըստ մամուլի` Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Բացի ալյուրի արտադրությունը՝ Նարեկ Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած կոմբիկերի արտադրություն ունի` «Եղվարդի համակցված կերերի» գործարանը:

Նալբանդյանը նաև խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքներ է ներկրում Հայաստան, հետաքրքրված է նաև ավոտապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:

Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցն իր նախորդ հրապարակումներից մեկում պնդում է, որ քաղաքական հայացքների առումով բավական չեզոք մարդ է Նալբանդյանը: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկին չի սատարել, կամ, այսպես ասած, որևէ մեկի համար չի աշխատել: «Մեզ նաև վստահեցրին, որ Նալբանդյանն ինչի հասել է, ինքնուրույն է հասել: Շեշտեցին՝ «մեջք չի ունեցել», ամեն ինչ սեփական, արդար քրտինքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել»,- գրել է նույն թերթը:

Մամուլի հրապարակումներին հետևելով հայտնի է դառնում, որ հետագայում ևս Նալբանդյանը նոր բիզնեսներ է հիմնել` սուպերմարկետների ցանց և այլն։ Ուշադրություն դարձրեք` ոչ մի հրապարակում նրա վատ վարքագծի, կռիվների, սկանդալային պահվածքի մասին, ամբողջը՝ բիզնեսներ հիմնելու կամ ձեռք բերելու մասին է։ Հետևաբար` ի՞նչն է խնդիրը։

Խնդիրը միայն նա է, որ 2000-ականներից բիզնես գործունեություն ծավալող անձն ինչ-որ ժամանակահատվածում առավել հայտնի՞ դարձավ։ Գործարարն իր գործով է զբաղվում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ Ուզում եք ասել, որ երկրում երբեք նոր բիզնես միջավայր չի՞ ձևավորվելու։ Երկիրը միշտ ունենում է որևէ իշխանություն, իսկ նոր բիզնեսների ձևավորումն օդ ու ջրի նման է անհրաժեշտ։

Հատկապես, երբ խոսք է գնում ավերակները գործարանների վերածած մարդու մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular