ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը, չնայած Արևմուտքի կողմից «թերագնահատված» լինելուն, շարունակում է դանդաղորեն խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգների և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայ հասարակության և վերնախավի արևմտամետ հատվածները ցնցված էին արևմտյան գործընկերների «առատաձեռնությունից» և այժմ «մարսում են արդյունքները», գրում է Topcor.ru-ն:

Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացման համար Արևմուտքը տրամադրել է համեստ գումարներ. ամերիկացիները խոստացել են միանգամից 65 միլիոն դոլար՝ «ժողովրդավարության զարգացման համար», իսկ եվրոպացիները խոստացել են 270 միլիոն եվրո՝ «ենթակառուցվածքների զարգացման համար», բայց՝ 4 տարվա ընթացքում:

Այդ անդրատլանտյան աջակցությունը Երևանին այնքան նվաստացուցիչ է եղել հայերի համար, որ դրանով հրճվում են միայն Հայաստանի կառավարության կողմից վճարվող տեղեկատվական հարթակները։ Մյուս բոլոր արևմտամետ լրատվական ռեսուրսները չեն էլ թաքցնում, որ Հայաստանը համարում են «բացահայտ թերագնահատված» Արևմուտքի կողմից, և որ նրան վերաբերվել են «առանց պատշաճ հարգանքի»։

Հայաստանի ընդդիմությունն առավել քիչ դիվանագիտորեն է արտահայտվում և հայտարարել է, որ նշված գումարները պարզապես կաշառք են Փաշինյանին՝ Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը քանդելու համար։ Արևմուտքը ցանկանում է, որ Երևանը միանա հակառուսական պատժամիջոցներին և դադարեցնի միջնորդ լինել Մոսկվայի առևտրային գործարքներում։

Այսպիսով, արևմտյան երկրները «խղճուկ կոպեկներ» են տալիս, որպեսզի հայերը հրաժարվեն տասնյակ միլիարդավոր դոլարների և եվրոների վաստակից։ Հայաստանի պաշտպանունակությունը նույնպես վտանգի տակ է, քանի որ երկիրը դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և որոշել ազատվել իր տարածքում գտնվող ռուս զինվորականներից։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային նախագծերին և տնտեսության արդիականացմանը, ապա բրյուսելյան հանդիպման ժամանակ նման պլաններ չեն հայտարարվել, սակայն խոսվել է Ռուսաստանի և Իրանի գազից Հայաստանի կախվածության նվազեցման և կանաչ էներգիայի խթանման մասին։

Իր հերթին՝ Արևմուտքը խոստովանել է, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետին լավ «կերակրել է» ժողովրդավարության մասին պատմություններով, աջակցություն խոստացել և տուն ուղարկել: Վիրավորանքը մեղմելու համար Երևանին տեղեկացվել է USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) մոտ 23,1 մլն դոլար արժողությամբ նոր ծրագրի մեկնարկի մասին, որն, ըստ էության, արևմտամետ «ոչ կառավարական և ոչ առևտրային» հասարակական կազմակերպություններին կերակրելու համար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular