Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնել է․

«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին:

Նա գտնվում է ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում: 72 ժամվա ընթացքում պետք է նրան կամ ազատ արձակեն, կամ կալանավորեն, ինչի հիմքերը չկան:

Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից:

Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել մենակ՝ մեքենայի մեջ:

Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ:

2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը: Իհարկե, հետաքրքրվել են, թե ինչու է հևում Սամվելը, սակայն անխռով տարել են նրան ժամանակավոր պահման վայր:

Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի: Դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց:

Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը:

Սա անթույլատրելի է, դատապարտելի և պետք է խստագույնս պատժվի:

Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համաշխարհային կառույցներին արդեն ուղարկել եմ գրություններ այս առիթով: Քաղաքացուն ուղեկցող ոստիկանները և զինված բանդան պե՛տք է պատժվեն»։

«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ
Ամենադիտված