ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո․ CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը հետաձգել է գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրանք ասացին, որ Իսրայելը կենտրոնացած է իրանական հարձակմանը պատասխան մշակելու վրա:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, հրեական պետությունը պլանավորում էր իր առաջին քայլերն անել Ռաֆահում այս շաբաթ։ Թեև Իսրայելը վճռական է մնում անկլավի հարավում գործողություն իրականացնելու հարցում, դրա իրականացման ժամկետները փոխվել են:

Ավելի վաղ ABC News-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Փիթեր Լերներին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները առաջիկա օրերին կորոշեն արձագանքել հրեական պետության տարածքի վրա Իրանի հարձակմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular