ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չենք բացառում պայմանագրի խզում, թույլ չենք տա մեր մուլտիպլեքսով շարունակեն վիրավորել մեր հեռուստադիտողին․ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքների հնարավոր փակելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք խնդիր չենք դրել հաղորդումներ կամ ՀԸ-եր փակելու, ՀՀ-ՌԴ ավելի քան երեք տարի գործող ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին միջկառավարական համաձայնագրում շարադրված են խաղի կանոններ, սակայն չպահպանելու համար որևէ սանկցիայի մեխանիզմ գոյություն չունի․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք ՀՀ-ում պատրաստում են փակել ռուսական հեռուստաալիքները։

«Այսինքն` սա մի փաստաթուղթ է, որտեղ շարադրված են խաղի կանոններ, սակայն որպես այդպիսին խաղի կանոններ չպահպանելու համար որևէ հստակ մեխանիզմ սանկցիայի գոյություն չունի: Տխրությամբ ասեմ, որ երկու նախարարության պատվիրակության միջև կոնսուլտացիաների երկու փորձերով էլ չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ, օրինակ՝ լրագրողի կամ էքսպերտի կողմից այս կամ այն արտահայտությունը խախտում է որևէ դրույթ»,-ասաց նա։

Նա նշեց, որ  հանրային մուլտիպլեքսի մյուս բոլոր ՀԸ-երի նկատմամբ ՀՌՀ կողմից կարող է վարչական վարույթ բացվել իրականացվել և սանկցիա  կկիրառվի եթերում հնչած նմանօրինակ՝ երկրի, պետության ներքին գործերին խառնվելու, կամ ժողովրդի արժանապատվության ոտնահարելու համար։

«Մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը, մեր նպատակը, որ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին։ Հիմնարար հարցը սա է՝ եթե կա խախտում ինչպե՞ս վարվենք դրա հետ, մենք չենք պատկերացնում թե այս հարցի շուրջ չունենանք փոխըմբռնում, եթե չունենանք դա այլ բան կնշանակի, դա կնշանակի, որ օրինաչափ է խախտումը։ Այդ դեպքում հայ հեռուստադիտողը պետք է շարունակի իր սեփական ռեսուրսը համարվող հեռուստաաշտարակից սփռվող սիգնալներով հեռարձակվող եթերով հանդուրժել իր նկատմամբ վիրավորանք, բնականաբար այս պարագայում ՀՀ կառավարությունը պետք է պաշտպանի իր հեռուստադիտողի արժանապատվությունը։ Ինչո՞ւմն է  խնդիրը, եթե եղել է խախտում դա պետք է ունենա հետևանք, հետևանքի սահմանումը կկանխի բազմաթիվ այլ խախտումներ, և որոշ հաղորդավարներ ավելի պակաս սանձարձակություն կդրսևորեն տվյալ եթերների ընթացքում։ Այո չենք բացառում համաձայնագրի խզումը»,- ասաց նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular