Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։

Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։

Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։      

Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում Ռուսաստանի ամենահայտնի ավիակոնստրուկտորներից մեկն ինքնաշեն ինքնաթիռով կnրծանվել է (տեսանյութ) «Մի՛ գnռա», «Ե՛ս եմ որոշում». Կիրանցում իրավիճակը լարված է մնում Հե՛տ գնացեք. Սրբազանին չեն թողնում մուտք գործել Կիրանց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ներուժի նվազման ֆոնին Ֆրանսիայում սկսվել է զենիթահրթիռային համալիրների արտադրությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … սեղանի թենիսՍպասվում են անձրև և ամպրոպ. ինչ եղանակ կլինի Լարված իրավիճակ` Կիրանցում. սև և կարմիր բերետավորները բերվել են գյուղ «Փաշինյանը պատրաստ է դիմել թուրքական և ադրբեջանական զորքերի օգնությանը իշխանություն մնալու համար» Կիրանցի մատույցները հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ) «Դեպի Արևմուտք սերը ո՞ւր կտանի Հայաստանն ու Վրաստանը» Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները Հրազդանում մարդիկ էին uպանվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի են Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հուղարկավորման արարողության օրը և վայրը Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Եկեղեցու թեմակալ առաջնորդի հետ․ Մարության Նիկոլականների վախը գնալով խորանում է Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախագահ Ռաիսիի մաhվան կապակցությամբ Շառլ Միշելը ցավակցել է Իրանի գործիչների մահվան առթիվ Վազգեն Մանուկյանը ցավակցել է Իրանին Փորձագետներն ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակելՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Կիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել Իրանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին լուսանկարն ուղղաթիռից Իրանում համազգային սուգ է հայտարարվել Իրանի առաջին փոխնախագահը ստանձնել է երկրի գործադիր պարտականությունները Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կործանման կապակցությամբ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է սահմանազատվող Կիրանց (տեսանյութ) Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ) Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ոստան գյուղում hրազենով մարդ էր uպանվել․ նոր մանրամասներ Կասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Ջուր չի լինի Մետրոյի կայարաններում նոր անցակետեր և նոր համակարգ են տեղադրվել․ մեկ ամսում լրիվ կվերջացնեն Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել էկվադորի հետ. պատմության այս օրը ( 20 մայիս)Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ)Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան
Ամենադիտված