Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի հնարավոր պատասխանից հետո լայնածավալ էսկալացիա չի լինի, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանը շահագրգռված չեն պատերազմով․ միջազգայնագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պետք է հասկանալ՝  Իրանը չի օգտագործել իր ընդհանուր ռազմական պոտենցիալը թե՛ որակապես, թե՛ քանակապես, Իսրայելն էլ իր հերթին շատ մեծ օգնություն ստացավ և իր ուղղությամբ գնացող հրթիռներն ու ԱԹՍ-ները չեզոքացվեցին Հորդանանի, Իրանի տարածքում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի օգնությամբ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածք 300 հրթիռ և անօդաչու արձակելուն։

Ըստ նրա՝ Տնտեսական առումով այս մի քանի ժամվա հարձակման ընթացքում Իսրայելն ավելի շատ տուժեց, քան Իրանը։

Հարցին՝ ԱՄՆ դիտարկմամբ Իրանի այս հարձակումը անհաջող էր և հաղթանակ Իսրայելի համար, սակայն մյուս կողմից էլ Իրանը հայտարարել է՝ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի, այս ամենից հետո ի՞նչ սպասել, Իսրայելի հնարավոր պատասխանն ինչպիսի՞ն կլինի, նա պատասխանեց․ «ԱՄՆ-ն տեղեկացված էր Իրանի կողմից, որ պատասխանը կլինի, բայց ակնհայտ ասել են՝ Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանային պատերազմի և դա մեսիջ էր որը հիմա ԱՄՆ-ն հասցնում է այն Իսրայելին։

Այդ առումով ԱՄՆ-ն ցույց տվեց՝ պատրաստ են լինել Իսրայելի դաշնակիցը աջակցել, բայց շեշտել են՝ Իսրայելը չի կարող գնալ էսկալացիայի։  Երեկ ռազմաքաղաքական ընդհանուր նիստ տեղի ունեցավ Իսրայելում, բայց ինչպես հասկանում եմ, լուծման չեկան այն հարցում, թե ինչպես պետք է լինի պատասխանը։ Միտքը կա՝ այո Իսրայելը պետք է պատասխանի հիմա քննարկում են, թե ինչպես Իսրայելը պետք է պատասխանի, որ իր դաշնակիցը կողքը մնա, որովհետև ԱՄՆ-ն ասաց՝  մեր աջակցությունը կարող եք չակնկալել, եթե հարվածեք Իրանին սիմետրիկ, հիմա դրա մասին են հիմնական քննարկումները, բայց դա չի նշանակում, թե պատասխանը կլինի այսօր կամ վաղը, դա որոշակի ժամանակ կպահանջի»։

Իսկ թե որքանո՞վ է հավանական Իրանի այս հարձակումը պայմանավորված լինել, նա նշեց, որ պայմանավորված չէր։ «Կասեմ Սոելյմանիի սպանությունից հետո Իրանը հարվածեց ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերին Իրաքում որպես պատասխան։ Այս դեպքում էլ Իրանը տեղեկացրել էր ԱՄՆ-ին, որ հարվածելու է Իսրայելին և նշել էին, որ  ռազմական ինֆորստրուկտուրայի են հարվածելու, ոչ թե քաղաքների։ Այսպիսի մասշտաբներում նման պայմանավորված բաներ չեն լինում, որովհետև Իրանը չէր կարող չպատասխանել, Իրանը պատասխանեց և ԱՄՆ-ին տեղյակ պահեց, որ շահագրգռված չեմ լայնածավալ էսկալացիայի, բայց, անպայման, պատասխանելու եմ։ Այդ հրթիռները նաև ցույց տվեցին, որ Իրանն ունի և քաղաքական կամք, և ունեն այնպիսի տեխնիկա, որ կարող են հասցնել մինչև Իսրայել»,- շեշտեց բանախոսը։

Հարցին էլ՝ հնարավո՞ր է պատերազմ Իսրայելի պատասխանից հետո, միջազգայնագետը նշեց, որ դա կախված կլինի, թե ինչ պատասխան կտա Իսրայելը։  «Ոչ մի լայնածավալ էսկալացիա չի լինի, որովհետև ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Իրանն է շահագրգռված պատերազմի։ Իսրայելը կշարունակի  իր նպատակը, օրինակ,  պատասխանը կարող է լինի Ռաֆահում՝ ասելով, որ մենք ուղղակի Իրանին չենք պատասխանում, բայց հիմա դուք մեզ չեք կարող չաջակցել կամ խոչընդոտել մեր պատրաստած օպերացիայում՝ Գազայում, սա կարղ է լինել պատասխաններից մեկը՞,- ասաց նա։

Հարցին էլ՝ Իսրայելում պահանջում էին Նեթանյահուի հրաժարականը, ներքին քաղաքական փոփոխություններ հնարավո՞ր են, նա արձագանքեց․ «Դա էր խնդրիրը․ տեղի էր ունենում և՛ արտաքին ճնշում, և՛ ներսից ճնշում նրա դեմ, որովհետև այո, Նեթանյահուն չկարողացավ հասնել այն նպատակներին, որ դրել էր Գազայում և որոշումները, որ ընդունեց ոչ ակտուալ էին և հասարակության մեծ մասը հիմա չի աջակցում Նեթանյահում,  բայց Իրանի դեպքից հետո ներքին հարցը ոչ թե օրակարգից դուրս եկավ, այլ նվազեց ներքին օրակարգում, դրա համար, եթե Նեթանյահուն սկսի իր օպրացիան Գաազայում ավելի հեշտ կընկալվի դա իր հասարակության, ԱՄՆ, միջազգային հանրության կողմից որպես պատասխան ի դեմ Իրանի»։

Բացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. Չալաբյան
Ամենադիտված